Սուրբ Պատարագի ավարտին եպիսկոպոսության կանչվելու կապակցությամբ նորընծաներին Խորանի առջև շնորհավորեց նաև հավատավոր ժողովուրդը:
Հայր Պավելը միշտ աղոթում էր նրանց համար, ում համար աղոթող չկար, այսինքն՝ որոնք այլևս հարազատներ չունեին աշխարհում և խնդրում էր Տիրոջը հիշել այդ հոգիներին:
Կան գրավոր մարգարեություններ թողած աստվածաշնչյան տասնվեց մարգարեներ, որոնցից տասներկուսը կոչվում են մեծ, իսկ չորսը` փոքր: Մեծ կամ փոքր անվանումները պարզապես ցույց են տալիս նրանց գրավոր մարգարեությունների ծավալը: Եկեղեցին տասներկու մարգարեների տոնը տոնում է առանձին և մյուս չորսինը` առանձին: Սակայն բացի այս մարգարեներից Աստվածաշնչում հիշվում են նաև այլ մարգարեներ, ովքեր, սակայն, գրավոր մարգարեություններ չեն թողել, այլ ծավալել են մարգարեական եռանդուն գործունեություն Իսրայելի պատմության այս կամ այն ժամանակահատվածում:
Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, մինչև ձերբակալությունը Իր առաքյալներից երեքի՝ Պետրոսի, Հովհաննեսի ու Հակոբոսի հետ գնաց Գեթսեմանի այգի և ասաց նրանց. «Նստե՛ք այստեղ, մինչև որ գնամ աղոթեմ:
Մարդը պետք է կրթություն ստանա և սովորի, նշում է սրբակյաց հայր Թադեոս վրդ. Վիտովնիցկին, որպեսզի հասկանա, թե ինչպիսի ընդունակություններ ունի: Դպրոցը ձևավորում է միտքը, բայց ոչ հոգին: Աստվածաբանների մեծամասնությունը դասավանդում է աստվածաբանության ֆակուլտետներում, սակայն չի ապրում այնպես, ինչպես ուսուցանում է ու դասավանդում: Իսկ երեխաներին, երիտասարդներին կյանքի օրինակ է անհրաժեշտ:
Աստուծո տնօրինության ընդհանուր ուղղությունից և դորա սկզբունքներից տեսանք, որ մարդը հեծելով պետք է նախապատրաստվեր փրկության, ազատապես կամենար և գիտակցությամբ ընդուներ: Այդ նախապատրաստությունը պետք է լիներ, որ մեղքի բոլոր ընդարձակությունը տարածվեր, մեղքի բոլոր քաղցրությունը փորձվեր, և մարդ այդ փորձերով հասունանար, սարսափեր մեղքերից ու փրկության ընդունակ դառնար (Հռ., Ե 20. ԺԱ 30):
Հայր Հովհաննես Կարճահասակն ասաց. «Տունը, օրինակ, չի կարելի շինել վերևից ներքև, այլ հիմքից պետք է սկսել: Այդպես և հոգու տան շինության հիմքը ընկերոջ սերն է, քանզի նախ նրան ես շահում, որովհետև եղբոր սիրուց են կախված Քրիստոսի բոլոր պատվիրանները»:
Մի անգամ վանականը մի բարեպաշտ տարեց կնոջ հանդիպեց գերեզմանատանը, որը վշտալի տեսքով նստած էր գերեզմաններից մեկի մոտ: Վանականը մոտեցավ նրան ու հարցրեց նրա վշտի պատճառը, որին կինը պատասխանեց.
Հայ Առաքելական եկեղեցին ունի խաչին նվիրված չորս տոն՝ Խաչի երևում, Խաչվերաց, Վարագա Խաչ և Խաչի գյուտ: Այս չորս տոներից երեքը նշում են նաև քրիստոնեական մյուս եկեղեցիները, իսկ Վարագա Սուրբ Խաչը զուտ հայկական է։ Վարագա Սուրբ Խաչը նշվում է Խաչվերացից 14 օր հետո, սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը, այս տարի՝ հոկտեմբերի 1-ին: Այսօր Էջմիածնից Նոր Վարագավանք կբերվի Սուրբ Խաչափայտի մասունքը: Այն մինչ օրվա վերջ կմնա եկեղեցում, ուր այցելում են բազում ուխտավորներ:
Համազգային աղոթք, Սրբազան Պատարագ` Արցախի համար.Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ
Աստուծո արդարությունը և աստվածադիր օրինաց անվրեպ սկզբունքը պետք է, անշուշտ, արտահայտվեր նախամարդու մեղանչման վրա: Այդ արտահայտությունն է Աստուծո օրինական և արդար պատիժը, որ միանգամայն հետևանք էր նախամարդու սխալ վարմունքին: Մյուս կողմից այդտեղ փայլում է Աստուծո նախախնամությունը` տալով յուր խրատական պատիժն ու ավետիքը:
«Ես եմ քո Տեր Աստվածը. ուրիշ աստվածներ չունենա՛ս». «Տասնաբանյա պատվիրաններ»-ից առաջինի դեմ է մեղանչում նա, ով մարդահաճության մեղքի մեջ է: Շատ անգամ թերագնահատվում են փոքր համարվող այս մեղքի իրական վտանգները, բայց խորությամբ քննողը կնկատի, որ մարդահաճոն, հույսը կապելով մարդու հետ, ոչ միայն Աստծուն է մոռանում, այլև ճշմարիտ Աստծուն փոխարինում է մեկ ուրիշ «աստծով»:
Նախամարդու մեղանչումը, ինչպես տեսանք, ապականիչ կերպով ներգործեց նորա ամբողջ գոյության վրա թե՛ հոգեպես և թե՛ մարմնապես: Նա գոյության սկիզբ պետք է լիներ ամբողջ մարդկության, ըստ որում` յուր մեղքի հետևանքներով ևս ավերիչ սկիզբ եղավ յուր ժառանգների համար: Նորանով բոլոր մարդիկ գոյություն ստացան և նորանով նոքա յուրյանց նախահոր մեղքը ժառանգեցին (Հռ., Ե 12): Ամբողջ մարդկության զարգացման ու հարատևության ընթացքը խանգարվեց, մարդու կոչման իրագործումը այլակերպվեց, և, փոխանակ աստվածային սուրբ սկզբունքին, աշխարհային սկզբունքը տիրապետող հանդիսացավ նոցա վրա. սատանայի կյանքը եղավ նոցա շավիղը:
Աղոթքին նախապատրաստվելը նաև Աստծու պատվիրանները պահելու մեջ է։ Վանեք կրքերը՝ դատապարտելը, բարկությունը և այլն, սակայն վանեք մեղմորեն։ Ուզում եմ ասել՝ միանգամից մի նետվեք չարի վրա, ավելի լավ է, ատելով կիրքը՝ սիրով դարձեք դեպի Աստված։
Մարդու սկզբնական վիճակի երանությունը կախված էր նորա այն դիրքից, որ նա բռնելու էր դեպի Աստված և դեպի արարածական աշխարհը: Եթե նա յուր հավատքը, հույսն ու սերը վարսեր ամուր խարսխով Աստուծո անվան վրա, աշխարհի տերը կլիներ և աստվածատուր երանությունը կվայելեր. իսկ եթե աշխարհի վրա հաստատեր, աշխարհի հետ կկապվեր և նորա անողոք ընթացքին կենթարկվեր:
Մեր սուրբ եկեղեցիների զանգերն ամեն օր հնչում են՝ կոչելով մեզ ընդհանրական աղոթքի, սակայն աղոթքը նաև առանձնական սխրանք է, ամեն մի հավատավոր հայորդի իր անձնական աղոթքով պետք է վարի հոգևոր կյանքի՝ հավատքի բարի պատերազմը:
Տերը նախ երանի տվեց հոգևոր ախտերից աղքատացած հոգիներին (հոգով աղքատներին), այնուհետև`սգավորներին, «որովհետև նրանք պիտի մխիթարվեն» (Մատթ. 5:4):
Բոլոր ժամանակներում և բոլոր հասարակություններում մարդը փնտրել է ուրախություն, քանի որ ի սկզբանե կոչված է Երկնային Արքայության ուրախության համար: Ուրախությունը, ըստ Պողոս առաքյալի խոսքի, Սուրբ Հոգու պտուղներից է (Գաղատ. 5:22): Քրիստոնյայի կյանքում ուրախությունը վկայում է այն մասին, որ Տերը գործում է իր մեջ, որովհետև մեծագույն ուրախություն է Աստծու ներկայությունը: Դարեր շարունակ վանքերում ապրող վանականների հիմնական բնութագրիչներից մեկն ուրախությունն էր, որն արտահայտվում էր ամեն ինչում՝ սիրո, ողորմության, պահքի, աղոթքի, երկրպագության և մարդկային փոխհարաբերությունների մեջ:
Մարդու հոգևոր և թե մարմնավոր արարած լինելը բնականաբար ցույց է տալիս, որ նա յուր մարմնով հարատևում է հողի կապակցությամբ, իսկ հոգով կենդանի է Աստուծո հաղորդակցությամբ:
Նախ և առաջ մի կո՛ղմ նետեք, հեռացրե՛ք ձեզանից շահասիրությունը։ Աղոթքը պետք է լինի անշահախնդիր։ Թող ամեն ինչ ծածուկ, անշահասեր կերպով լինի։ Այսինքն՝ մի մտածեք, որ եթե միտքը կենտրոնացնեք, սիրտը շնորհով կլցվի ու կթրթռա ուրախությունից։ Մի՛ աղոթեք նման հաշվարկով, այլ աղոթեք պարզորեն ու խոնարհաբար։
Աստուծո արարչագործությունն, ըստ ամենայնի, բարի է թե՛ յուր հիմքով, թե՛ գոյությամբ և թե՛ նպատակով: Չարը չէ եղել և ամենաբարի Աստուծո արարածների մեջ չէր էլ կարող լինել (Ծննդ., Ա 4, 8, 10, 12, 18, 21, 31. Ժող., Գ 11. Առ., Ը 31. Ա Տիմ., Դ 4):
Երբ աստվածային սիրո լուսասփյուռ ճառագայթները մխրճվում են թանձր խավարի մեջ և թափանցում ամենուր, լույսի պայծառությունից մարդու սրտում հանդարտություն, ուրախություն, խաղաղություն է տիրում: Անհետանում է տագնապն ու անհանգստությունը, անորոշությունը և կասկածամտությունը, որովհետև լույսը պայծառացնում է մարդու հոգին, իսկ խավարն, իր սև քողով, ծածկում է կյանքի բացահայտման ուղին ու բնության երփներանգ բազմազանության համադրությունը և շրջապտույտ գործելով մարդու շուրջը՝ նրան պատում է ապագայի ու կյանքի հանդեպ անորոշության և վտանգի սպասման շղարշով:
Այսօր աղանդավորներից հաճախ ենք լսում հետևյալ արտահայտությունը` մենք վերջին ժամանակներն ենք ապրում։ Սակայն բացի աղանդավորներից, այլ մարդիկ ևս, դեմ լինելով տարբեր գործընթացների, շահարկում են աստվածաշնչյան թեմաները` մարդկանց վախեցնելով աշխարհի վերջով և Ահեղ Դատաստանով։ Քրիստոս Իր գալստյան օրվա և ժամի մասին ասաց, որ ոչինչ չգիտի (Մատթ. 24.36, Մարկ. 13.32), սակայն Իր երկրային կյանքի ընթացքում շատ դեպքերում […]
Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և կանգնեցման (վերացման):
Դեպի հավերժության արահետով քայլելու և Աստծուն մոտենալու ուղիների հանգրվաններից մեկն ընտանիքն է, որն արարչագործված է Երկնավոր Հոր հոգատար ձեռքով, որպեսզի մարդն ունենա օգնական՝ ամբողջացնելու համար աստվածային նախախնամության կողմից տրված երկրային առաքելությունը և իր սրտում բացահայտելու Աստծուց պարգևած սիրո հրաշքի երփնագույն երանգներն ու նվիրումը իր նմանի հանդեպ:
Ո՞րն է քրիստոնյայի պատերազմը։ Պատկերացրեք, որ հոգին ծաղկուն այգի է՝ բաժանված երկու կեսի։ Մի կեսում աճում են փշեր, մյուսում՝ ծաղիկներ․․․
Ոմանց համար դիմացինին նախանձելը թեթև և անկարևոր մեղք է: Թեթև և անկարևոր համարելով՝ անտեսում ու չեն խուսափում այդ մեղքից, որ գաղտնի ավերածություններ է տարածում, ինչը նկատում են միայն խելամիտներն ու պաշտպանվում:
Խաչելությունը հին աշխարհի հայտնագործած ամենաանմարդկային պատիժներից մեկն էր: Այն համարվում էր անպատվաբեր վախճան: Հռոմեական կայսրության սահմաններում սովորաբար խաչ էին հանում ապստամբ բարբարոսներին, ամենանողկալի ոճիր գործածներին, ստրուկներին:
Արդ` մարդ յուր մարմնով հողից է և դեպի հողն է դառնում, իսկ հոգվով Աստուծուց գոլով` վերստին գնում է առ Աստված` նորանից, ըստ յուր ձգտման և արժանյաց, երանություն կամ անտեսություն վայելելու⁵ (Եղիշե, 372, 374, 375. Հաճ., Դ 68): Ըստ այսմ` «եղերուք կատարեալ, որպէս և Հայրն ձեր երկնաւոր կատարեալ է». (Մատթ., Ե 48). այս է նորա հոգու էությունն ու կոչումը⁶: «Լինել Աստուած շնորհօք ընդ Աստուծոյ միաւորելովն». այս է մարդու կյանքի նշանաբանը (Հաճախ.), և այս է մեր ծառայել կամ պաշտելն Աստուծո⁷:
«Ո՛վ մեղավոր, հեռացի՛ր քո չար սովորությունից, ու Ես կհեռացնեմ Իմ բարկությունը»,- ապաշխարության այս հորդորով է դիմում ընթերցողին տիեզերական վարդապետ սբ. Եփրեմ Ասորին՝ իր «Ապաշխարության հորդորակը» գրքում: