Լավ է, որ Դու խոնարհ դարձրիր ինձ, որպեսզի Քո արդարադատությունը սովորեմ (Սաղմ. ՃԺԸ 71-72)։
Սրբերն ու նահատակները, իրենց ուղին սկսելով այդ խենթությունից, կանգ չէին առնում ոչ մի բանի առջև, նահատակության էին շտապում ուրախությամբ ու ոգևորությամբ։ Ով քիչ է սիրում, քիչ էլ տալիս է։ Ով շատ է սիրում, շատ է տալիս։ Իսկ ով շատ ուժգին է սիրում, ի՞նչ կարող է տալ հավասարազոր. նա ինքն իրեն է տալիս։
Աստված ամենատես է։ Սա, անշուշտ, նորություն չէ ոչ մի քրիստոնյայի համար, քանզի եթե ապրում ենք Երկրորդ Գալստյան, Արդարության հաստատման սպասումով, պարզապես չենք կարող հերքել, չընդունել այն փաստը, որ Աստված տեսնում է ամեն բան։
Հայր Պորֆիրիոսը միշտ խոսում էր ոչ թե մեր մեկանգամյա բարի մտադրության մասին, այլ հին, մեղավոր կյանքից վճռական ու մեկընդմիշտ անցման դեպի նոր, սուրբ կյանք, երբ արդեն ապրում ենք Քրիստոսի մեջ և Նա՝ մեր մեջ։ Եվ մեր բոլոր ջանքերը պետք է ներդնենք այդ անցման մեջ։
«Եղբայրասիրությունը թող մնայուն սկզբունք լինի ձեզ համար։ Մի՛ մոռացեք հյուրասեր լինել, որովհետև այդպիսով ոմանք առանց իմանալու հրեշտակներին հյուրընկալեցին։ Հիշե՛ք բանտում եղողներին՝ դուք ձեզ բանտակից զգալով նրանց։ Հիշեք նաև չարչարանքների մեջ եղողներին՝ դուք ձեզ նրանց տեղը դնելով»: (Եբրայեցիս 13:1-3)
Մարդիկ ստեղծված են երջանիկ լինելու համար։ Շատերն ասում են, թե Աստվածաշնչում բացակայում է «երջանկություն» բառը, այդ դեպքում ինչպե՞ս կարող է այն լինել մարդու կյանքի նպատակ։
Երբ Տերն ամենայն աշխարհիկ բաներից ու վարդապետություններից մաքուր սիրտ է տեսնում, ապա նրա վրա, ինչպես մաքուր փոքրիկ տախտակի, գրում է Իր վարդապետությունը: Այս բանը ասում եմ նրա համար, որ որևէ մեկը չկարդա ոչ աստվածահաճո գրքեր:
Մեզանում կան մարդիկ, ովքեր վշտի ու տառապանքի ծանր պահերին, սկսել են տարակուսել Աստծո զորությանը և նշան փնտրել։ Նրանց կրած տառապանքը թույլ է տվել, որպեսզի ասեն․ «Ո՜վ Աստված, եթե գոյություն ունես, ինչու՞ ես լուռ մնում, ինչու՞ ես անտարբեր իմ կրած այս անարգանքներին»։
Այս տարի փետրվարի 19-ին, Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցի համաձայն, նշվում է Բուն Բարեկենդանը։ Սա նշանակում է, որ հավատավոր ժողովուրդը Մեծ Պահքի միջոցով այսօրվանից սկսում է 48 օր տևող մի ճանապարհ, որ տանում է դեպի Քրիստոսի Հարության Ավետիսը։ Այս մասին հայտնում է qahana.am-ը։
Քրիստոնեական կյանքից հեռու ապրող մարդկանց մոտ քրիստոնեական բարոյականության վերաբերյալ մի շարք կարծրատիպեր են ձևավորվել. քրիստոնեական բարոյականությունը համարում են օրենքների մի հավաքածու և սիրում են ասել, որ այդ օրենքների շարքը վատը չէ, բայց անիրագործելի է:
«Որովհետև, ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկ․ 18:14)։
«Որտե՞ղ գտնեմ, փնտրեմ Աստծուն»,- հաճախ ենք ստանում այս հարցը և կամ էլ ինքներս ենք տալիս այն՝ ակնկալելով հստակ պատասխան։ Մենք փնտրում ենք Աստծուն՝ Լույսը, փնտրում ենք Նրան ամեն հնարավոր վայրում և կարծում ենք, թե չենք գտնում, սակայն ո՞րն է իրականությունը։
«Սակայն քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար» (Գաղ․ 6։14)։
Արցախում շրջափակման պայմաններում ծնված փոքրիկներն ու նրանց ծնողները մասնակցել են օրհնության կարգի
Երբեմն պատահում է այնպես, որ կարծես հնարավոր չի լինում խուսափել հիշաչարությունից։ Չէ՞ որ կյանքում մեզ հանդիպած ոչ բոլոր մարդիկ են նուրբ ու խնամքով վարվում մեր հանդեպ, ոչ բոլորն են մեզ հետ խոսում առանց վիրավորանքների։
Ղուկասի Ավետարանի 13-րդ գլխում նկարագրվում են դրվագներ, երբ պատահարների հետևանքով մարդիկ են զոհվում: Երբ Հիսուսին հարցնում են, թե ինչու այդպես եղավ, նա պատասխանում է, որ եթե չապաշխարեք, ամենքդ էլ պիտի կորչեք (Ղուկ.13.1-5):
«Ո՛վ մարդ, եթե ուզում ես հասնել անչափելի մեծության, ես ցույց կտամ քեզ դրա օրինակը ոչ թե երկրավոր և մարդկային երևույթների միջոցով, այլ Աստծու անսահման մարդասիրության, որ փոքր բաներ խնդրողին մեծագույն շնորհների է արժանացնում: Դրա համար ասաց. «Խոնա՛րհ եղեք Տիրոջ առաջ, և նա ձեզ կբարձրացնի»:
Հաճախ կարծում ենք, թե միշտ մենք ենք ձգտում հասնել Աստծուն, նմանվել Նրան, քանզի ստեղծված ենք Նրա պատկերով ու նմանությամբ։ Սակայն մի պահ էլ փորձենք հասկանալ՝ իսկ ե՞րբ է Աստված խոնարհվում դեպի մեզ։
Մի անգամ գանգատվեցի հայր Պորֆիրիոսին, որ այլևս ուժ չունեմ աշխատելու համար։ Ասացի․..
«Փառք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա՝ խաղաղությու՜ն, և հաճությու՜ն մարդկանց մեջ» (Ղուկ․ 2:14):
Հիսուսի այս նոր պատվիրանը նախազգուշացնում է չբարկանալ, որպեսզի մարդու ձեռքը հեռու պահի սպանություն գործելուց և արգելի սուրը պատյանից դուրս բերելն անգամ: Երբ Գեթսեմանիի ձորում Պետրոսը, Վարդապետի հանդեպ տածած սիրով և միաժամանակ վրեժխնդրության ոգով լցված, իր սուրը պատյանից հանեց ու հարվածելով՝ կտրեց զինվորի ականջը, հեզ Հիսուս սաստեց Իր առաքյալին՝ հրամայելով սուրը պատյանի մեջ դնել:
Քրիստոս մեզ «աղ» է կոչում, սակայն մենք մեր բնածին ու հետագայում ձեռք բերած անհամության պատճառով անպիտան համարվեցինք: Մենք իրավունք չունենք բողոքելու, որ ժողովուրդը հանդգնությամբ ոտնակոխ է անում ու անպատվում է մեզ հրապարակներում, այլ հարկ է, որ զգոնությամբ մտաբերենք և վստահորեն վճռենք այս դատաստանը, ըստ որի՝ մեր անպատվությունը մեր տգիտության երեսից է:
2021թ. նոյեմբերի 25-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO) համացանցային իր էջում նշեց, որ ամեն տարի աշխարհում կատարվում է մոտ 73 միլիոն վիժում: «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական 2021թ․-ի տարեգիրքը* ցույց է տալիս, որ հղիության ընդհատման (վիժումների) թիվը Հայաստանում 1991թ․-ից մինչև 2020թ․-ը եղել է շուրջ 450.000:
Մարդկային կյանքը, Ադամից սկսած մինչև Քրիստոս, բոլորովին հնության ու ապականության մեջ էր: Մարդու հոգին վարակված էր անհավատությամբ, մարմինը՝ հյուծիչ ախտով: Բոլոր անդամները՝ ոտքից մինչև գլուխ, սարսափելի վերքերով էին պատված ու այդպես անխնամ թողնված էին աշխարհի աղբակույտի վրա: Մարդն այդժամ ո՛չ տեր ուներ, ո՛չ օգնական, ո՛չ բժիշկ, ո՛չ այցելու:
Ուխտավորները հաճախ էին խնդրում հայր Պորֆիրիոսին, որ աղոթի իրենց ու իրենց հարազատների համար, և նա միշտ խոստանում էր, որ կաղոթի։ Ես տարակուսում էի՝ ինչպե՞ս կարող էր հայր սուրբը հարյուրավոր անուններ մտապահել։
Բոլոր առաքինություններն ամրանում ու հաստատվում են համբերությամբ, և ոչ մի առաքինություն առանց այս առաքինության չի կարող կանգուն մնալ: Արվեստում և գիտության բոլոր բնագավառներում համբերություն է անհրաժեշտ: Ամեն գործ կատարվում և պահպանվում է համբերությամբ: Համբերությանը մահացու հարված է հասցնում հուսահատությունը, որն իր հերթին ջանում է մահացու հարված հասցնել հոգուն: Համբերությունն ուսուցանում է հոգուն մխիթարվել և չհուսահատվել դժվարություններից ու փորձություններից, այն Ս. Հոգու պտուղներից է, որ տրվում է քրիստոնյային մեկ այլ նվերի՝ հույսի հետ միասին:
Հայր Պորֆիրիոսը միշտ տարբերություն էր դնում աշխարհիկ ու հոգևոր սիրո միջև․
Երբ Ադամն ու Եվան, չանսալով Աստծո պատվերին, կերան արգելված պտուղը, Տերը նրանց պատժեց․ «Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս» (Ծննդ․ 3։19)։ Ապա Աստված դուրս հանեց նրանց դրախտից՝ «մշակելու հողը, որից առաջացել էր» (Ծննդ․ 3։23)։
Աստծո ամենատես աչքի մասին Դավիթ Մարգարեն իր սաղմոսում ասում է․ «Չի ննջում ու քուն չի մտնում Իսրայելի պահապանը»։
«Երանի՜ նրանց, որոնք լսում են Աստծու խոսքը և գործադրում այն» (Ղուկ. 11:28), բայց անպտուղ է նրանց կյանքը, ովքեր լսում են Աստծու խոսքը, սակայն երկրային կյանքի հոգսերը, հարստությունը և հաճույքները, որոնցով ապրում են, խեղդում են նրանց մեջ ընկած սերմերը (Ղուկ. 8:14):