Երկու օր առաջ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի 62 տան բնակչուհի Նարինե Հարությունյանի տան բացման արարողությունն էր: Երկու տարեկան Ալենի պատմությունը մեզ ստիպեց բացել հարբեցողների, անբարոյականների հանգրվանն հանդիսացող դուռը և վերանայել ոչ միայն ինքներս մեզ, այլև այն իրականությունն ու արժեքները, համաձայն որոնց՝ մենք ապրում ենք:
Աբրահամը 29 տարեկան է, բայց արդեն հասցրել է ինքնավնասման, ինքնասպանության բազմաթիվ փորձեր կատարել: Վերջին անգամ հարազատները հրաշքով կյանքը փրկել են: Նրան պատահաբար գտել են առաստաղից կախված այն պահին, երբ փորձել է ոտքերի տակի աթոռը հրել:
Անի Սուքիասյանն, արդեն քանի ամիս է, գտնվելով Հայաստանի առողջապահական հաստատություններում, վստահեցնում է, որ մեր հանրապետությունում անհավանական մեծ թիվ են կազմում հիդրոցեֆալիա հիվանդությամբ նորածինները:
Յոթ տարեկան Սահակը, ով միանգամայն առողջ երեխա է եղել, ՀՀ ոստիկանության կողմից իրենց տանն իրականացված խուզարկությունից հետո սկսել է կակազել:
«Օր ա լինում, հացը բաժանում եմ մասերի` մի կտոր, եթե ուտեմ, հաջորդ օրը չեմ ունենա: Այ էդ ձևով եմ ապրում: Օր ա լինում` արցունքներս եմ ուտում»,- ասում է Սիլվան
Ալենի մոր՝ Նարինեի կյանքում շրջադարձային փոփոխություն է եղել: Նա հիմա նույնիսկ կարողանում է խելամիտ խորհուրդներ տալ այն կանանց, ովքեր չեն կարողանում ձերբազատվել ալկոհոլի և անբարոյական կյանքի ճահճից:
Էմման իր երեք երեխաների հետ ամեն գիշեր աղոթելով` Աստծուց ներելու կարողություն է խնդրում: Իր կյանքը դժոխք դարձրած ամուսնուն ներել է, բայց երեխաների համար անզոր է ներել: 10 տարեկան Նարեկն արտաքուստ անվախ ու քաջ տղայի տպավորություն է թողնում, բայց վախենում է կյանքից, մարդկանցից, մթից, հասակակիցներից:
«Մեր սոցիալական քաղաքականությունն այս տարիներին էապես փոխվում է։ Այսինքն` մենք ոչ թե ավելացնում ենք սոցիալական նպաստները, այլ գումար ենք հատկացնում, որպեսզի հնարավորություն ընձեռենք այդ մարդկանց կրթություն ստանալ, աշխատանք ստանալ»,- ասել է Տիգրան Սարգսյանը
Ամեն օր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն հաճախող 2 տարեկան Ալենի մոր՝ Նարինեի ամենասպասված պահը երեկոյան ժամը 18:00-ն է: Ամեն օր այդ ժամին Նարինեն գնում է երեխային տուն բերելու: ՀՕՖ-ի դռներից վազում ու մոր ոտքերն է գրկում փոքրիկ Ալենը: Նարինեն ասում է՝ ամեն անգամ այդ տեսարանից սիրտը լցվում է ու ամեն անգամ գիտակցում է իր ու որդու միասին լինելու գինը:
2 տարեկան Ալեն Հարությունյանը հիմա կոկիկ, ժպտերես ու կյանքով լի փոքրիկ մարդ է, ով հաճախում է «Հայ օգնության ֆոնդ» (ՀՕՖ) կենտրոն և դեռ սովորում է մյուս երեխաների հետ հարաբերվել, ադապտացվել մի միջավայրի, որն իր համար թեև խորթ է, այնուամենայնիվ՝ հետաքրքիր ու հաճելի է:
Թե որքան մարդ է օր ու գիշեր անհանգստանում այս ճակատագրով՝ թող հաշվեն բոլոր այն մարդիկ և պետական կառույցների ներկայացուցիչները, ովքեր երկու տարի շարունակ տեղյակ են եղել, որ Ալենն ապրում է ծայրահեղ աղքատության, սովի մեջ հարբեցողների որջի վերածված տան մեջ, սակայն նրան օգնելու արագ քայլեր են ձեռնարկում միայն այն բանից հետո, երբ լրատվամիջոցը երեխային հայտնաբերում, փաստերը բացահայտում, ծամում-դնում է իրենց բերանը:
Սարսափելի հարբած, անբարոյականի կերպարանքով այս կինը հրճվանքով պատմեց, որ ոչ թե գնել է խմիչքը, այլ՝ իրեն «պատիվ են տվել»: Նրա հետ զրույցից հետո մենք համոզվեցինք, որ երեխային անհրաժեշտ է անհապաղ հեռացնել այս երկու կանանցից:
Ցրտից կապտած Ալենն անշարժացել է տատի` մրից սևացած մուշտակի տակ: Երկու տարեկան փոքրիկի մեջ մահացել է մանկությունը: Ալենն իմ իմացած երկու տարեկան երեխաներից միակն է, ով առավոտից իրիկուն նստում է բազմոցին ու չի վազվզում, չարաճճիություն չի անում:
«Հասկանո՞ւմ եք, էս չորս պատից էն կողմ իր համար կյանք չկա: Ուզում ես մի տեղ տանել, բայց մեքենա չկա, իսկ տաքսիով էլ չենք կարող մեզ թույլ տալ: Լավ, էս երկրում հաշմանդամների համար մի բան կարո՞ղ են անել, թե՞ դատապարտված են սովից ու աղքատությունից մեռնելու»»,- բորբոքված պոռթկում է տիկին Սուսաննան
ՀՀ կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Սարի թաղի 18 փողոցի բնակիչները: Վերջիններս նշում էին, որ արդեն քանի տարի է՝ պետական մարմինները խաբում են իրենց և բնակարան չեն տրամադրում:
Մեր թերթում տպագրված «10-ամյա Ավետիսին զգուշացրել են` այլևս չերևալ ԱԺ դարպասների մոտ» վերնագրով հրապարակման արձագանքը պարզապես ապշեցրեց ոչ միայն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հովնաթանի 20 տան բնակչուհի, չորս երեխաների մայր Շարմաղ Սարգսյանի ընտանիքին, այլև` մեր թերթի խմբագրակազմին:
Ես ու 10-ամյա Ավետիսը երեկ կեսօրին ժամադրված էինք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող իրենց տանը։ Ինձ հրավիրել էին՝ պատմելու, թե ինչո՞ւ են մեկ տարի շարունակ մոմի լույսով ապրել ու ինչո՞ւ լույս ունենալուց հետո, արդեն երեք ամիս է, ինչ Ավետիսը դպրոց չի հաճախում։
«Փաստորեն, մարդիկ չեն ցանկանում գումարներ ծախսել և ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը: Համատիրության ներկայացուցիչներն աղմուկը հանդարտեցնելու համար հետաքրքիր միջոց են գտել, խոստացել են շենքի պատշգամբներն ապամոնտաժել և իսպառ վերացնել»:
Արդեն քանի օր է՝ «168 Ժամ» թերթն ահազանգ է ստանում Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 6-րդ փողոցի 68 ա շենքի բնակիչներից, ովքեր մեզ խնդրում են այցելել այդ տարածք և տեղում ծանոթանալ իրավիճակին:
Բարեբախտաբար, տուժողը հարվածից լուրջ վնասվածքներ չի ստացել, սակայն 68ա շենքի բնակիչները կանխատեսում են, որ առաջիկայում լուրջ միջադեպեր են գրանցվելու:
Գյումրիի կենտրոնական մասում, Շիրակի մարզպետարանի և քաղաքային ոստիկանության հարևանությամբ, Լենինականի երբեմնի գերհզոր թեթև արդյունաբերական ձեռնարկությունների կիսախարխուլ հանրակացարանները դեռևս կիսով չափ բնակեցված են մնում:
Հայաստանի ու նրա սահմաններից դուրս բնակվող անհատների ու խմբերի շնորհիվ ընտանիքին տրամադրվել է ձմեռային տաք հագուստ, երեխաներին խաղալիքներ, սնունդ, մանկական կերեր, նորածնային պարագաներ ու տակդիրներ, լվացքի մեքենա՝ անհրաժեշտ պարագաներով, գրենական պիտույքներ, ինչպես նաև վառելափայտ:
Փոքրիկը չունի նաև մանկական հագուստ՝ շապիկ, ու նմանատիպ այլ բաներ. Բազմազավակ ընտանիքի հայրը զբաղվում է խոզապահությամբ, ստացած 30 ազար դրամ աշխատավարձով հոգում են վառելիքի պարտքը: Իսկ 45 հազար դրամ նպաստով՝ հաշմանդամ փոքրիկի դեղորայքի ու այլ հարցեր:
Գյումրիի տնակային ավաններում հաճախակի ենք հանդիպում սոցիալապես ծանր պայմաններում բնակվող երիտասարդ միայնակ մայրերի:
Տիգրանը մեկ շաբաթ առաջ փախել էր Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունից:
60-ամյա Լևոն Պապոյանը պատմել է, որ ծերանոցի ղեկավարությունը արդեն մի քանի ամիս է, իրեն դուրս է հանել կացարանից՝ պատճառաբանելով, որ ինքը հայհոյանք է տվել:
Երբ զգում ես, որ մարդն իսկապես օգնության, աջակցության,անգամ գումարի կարիք ունի՝ հասկանում ես, և փորձում ես օգնել: Բայց նման դեպքեր շատ քիչ են պատահում: Այնպես որ, շատերին ուղղակի մուրացկան անվանելն է սխալ:
Հաստ ծածկոցների տակ ծվարած Գոռն ու Գրիգորն ամբողջ ուժով շնչում-արտաշնչում են, որ իրենց շնչառությամբ տաքացնեն անկողինը:
«Անի» թաղամասի ծայրամասում գտնվող շենքերից մեկի առաջին հարկում է բնակվում միայնակ մայր Գայանե Գևորգյանն իր երկու մանկահասակ երեխաների և հիվանդ ու տարեց ծնողների հետ:
5 տարեկան Սրբուհին ճմրթված թղթի վրա նկարելով` ինչ-որ մանկական երգ է երգում: «Անկյանք» ձայնի ելևէջներն աստիճանաբար նվաղում են, երբ երգելուն զուգահեռ` հոր՝ ավելի բարձր հնչող գանգատներն է լսում: Հայրը կյանքից նույնքան դժգոհ է, որքան ինքը` նկարելուն անհարմար ճմրթված թղթից, որից ինչքան էլ փորձում է փոքրիկ մատներով հարթ մակերես ստանալ, միևնույն է` գունդուկծիկ թղթի համառությունը նյարդայնացնում է Սրբուհուն, ով, ամեն դեպքում, իր ուզած պատկերը չստանալուց հիասթափված` դադարում է նկարել: