Ավետիսյանների 5 անչափահաս երեխաները մատնված են սովամահության (տեսանյութ)

Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը ապրում է Վանաձոր քաղաքի «Բուլղարական» կոչվող տնակային ավանի տնակներից  մեկում: Ունեն 5 անչափահաս երեխա: Նրանցից  8-ամյա Նարեկը մանկուց հաշմանդամ է:

Տան ամենափոքր երեխան մեկ ամսական է: Տնակը, որում ապրում են 7 անձով, զուրկ է տարրական կոմունալ հարմարություններից: Երեխաները չունեն տաք հագուստ, նորածնին բժիշկները հավելյալ կեր են նշանակել, սակայն ծնողները չեն կարողանում այն գնել՝ գումարի բացակայության պատճառով:

Փոքրիկը չունի նաև մանկական հագուստ՝ շապիկ, ու նմանատիպ այլ բաներ. Բազմազավակ ընտանիքի հայրը զբաղվում է  խոզապահությամբ, ստացած 30 ազար դրամ աշխատավարձով հոգում են վառելիքի պարտքը: Իսկ 45 հազար դրամ նպաստով՝ հաշմանդամ փոքրիկի դեղորայքի ու այլ հարցեր:

www.lorinews.com

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031