«Անցած երկու տարիների ընթացքում գազի գինը, որ մատակարարվում էր այդ ընտանիքներին, կազմում էր 132 դրամ 1 խորանարդ մետրի համար, և 32 դրամը մենք հատուցում էինք…
Գիտե՞ք` որքան դժվար է այցելել տարիներով մոմի լույսով ապրող տարեց ամուսիններին, ականատես լինել, թե ինչպես են սովամահ լինում, որովհետև թոշակով անգամ հաց չեն կարողանում գնել, այնուհետև մեջդ ուժ գտնել` տեսածդ վերարտադրելու, իսկ ամիսներ անց կրկին այցելել և տեսնել, որ երկուսն էլ մահացել են:
Հիմա ասեք՝ 52.000 դրամով ես ո՞նց երեք երեխա պահեմ, ո՞նց ապրենք էս թանկ պայմաններում, ուտելիքը` թանկ, հոսանքը` թանկ, լավ ա՝ գազ չենք վառում, ինչքան փետ-մետ, զիբիլ կա, լցնում-վառում ենք, որ երեխեքը չցրտահարվեն…
12-ամյա Էրիկը երազում է ամուրի ոստիկան դառնալ: Արդեն քանի օր դպրոց չհաճախող տղան բոլոր հանգամանքները վերլուծում է՝ իրականությանը բաց աչքերով նայելով:
Ինչպես այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, աշխատանքի և սոցիալական զբաղվածության նախարար Արտեմ Ասատրյանը, զբաղվածության նոր մոդել է ներդրվելու, այս տարի 1 տասնյակից ավելի զբաղվածության ծրագրեր են իրականացվելու, շարունակվելու է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը, նաև ներդրվելու է հաշմանդամության սահմանման նոր մոդելը:
Երկու տարին դեռ չլրացած Համլետը ծնված օրից ուղիղ մեկ տարի ապրելով «դոմիկի» անտանելի պայմաններում՝ ցրտից թոքաբորբով հիվանդացել է: Մայրը՝ Անահիտը, վստահեցնում է, որ երեխային անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզվել է` «դոմիկի» պայմանները երեխայի առողջության վրա մեծ հետք են թողել:
Ողջ մանկության ընթացքում Ձմեռ պապ տեսնել երազող Տիգրանն, անցյալ տարվանից սկսած, ծնողներից պահանջում է այլևս իր և Ձմեռ պապի հանդիպումից խուսափել:
Փոխանցված գումարի շնորհիվ փոքրիկն արդեն ստացել է քիմիաթերապիայի 5-րդ կուրսը, իսկ մասնագետները նրա վիճակի դրական փոփոխություն են արձանագրում՝ վստահեցնելով, որ գլխուղեղի քաղցկեղը բավականին նահանջել է:
Բժիշկ Արմեն Մկրտչյանի կյանքը հրաշքով փրկվել է, բայց բազում վիրատահությունների, վերականգնողական երկարատև բուժման արդյունքում էլ այսօր նա գտնվում է ծանր վիճակում:
Ամանորյա տոները 4 մանկահասակ երեխաների հայր Վարդանին ստիպում են երեխաների աչքերին չնայել, նրանց բազում հարցերին չպատասխանել, անհետանալ սենյակի մի անկյունում, որտեղ կմոռացվի «տոնը», երեխաների չարդարացված սպասումները, չգնված նվերները, չհնչած երգ ու երաժշտությունն ու երեխաների չիրականացած ուրախությունը:
7-րդ դասարանցի Էրիկը տխուր է… այնքան տխուր, որ անգամ խեցեգործության մեջ մխրճվելով` չի մոռանում իր ու մոր վերջին հանդիպման ակնթարթները: Ինձ նվիրում է իր ամենահաջողված գործը՝ կավե խաչն, ու ասում. «Չէ, չեմ կարոտում մամայիս: Էս խաչը նվիրում եմ, որ ձեզ հաջողություն բերի: Ճիշտ եմ ասում՝ մամայիս չեմ կարոտում»:
Երեխաները հագնում են հարևանների տված հին հագուստը և հաճախ քաղցած են գիշերում: Այն «տանը», որտեղ այս ընտանիքն ապրում է տարածքը սպասարկող տեսուչը հավանաբար 1 ժամ չի կարող մնալ:
Բժիշկ դառնամ, մամայիս բուժեմ: Մամաս չի ուզում ապրել, ինքը դժբախտ ա, իրա համար դժվար ա էս կյանքը: Բոլորը ասում են՝ հրաշք ա, որ ես իր որդին լինելով` առողջ եմ ծնվել, բայց ինքը էնքան ներվային ա, էնքան չարացած ա, որ չի գիտակցում: Մենակ տատիկիս ա մեղադրում, որ ինքը տենց ա ծնվել, ու իր հայրիկին:
Վեց երեխաների մայր Սվետլանա Անտոնյանն ամիսներ առաջ Սիսիանից Երևան է տեղափոխվել՝ հույս ունենալով, որ գոնե մայրաքաղաքում աշխատանք կգտնի: Ավելի ճիշտ՝ ոչ թե տեղափոխվել է, այլ, ինչպես ինքն է ասում՝ «Երեխեքիս առել, փախել եմ քաղաք, որ սովամահ չլինենք»:
4-ամյա Շանթի մոտ 2013թ. հուլիսին հայտնաբերվել է արյան քաղցկեղ՝ սուր լիմֆոբլաստային լեյկոզ: Երեխան այժմ բուժվում է Երևանի Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում:
Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչներ Արմեն և Շողիկ Սարգսյաններն ունեն 11 դուստր: Տոնական օրերին ծնողների սիրտն ուրախությամբ է լսվում. մի ողջ երգչախումբ է ձայնակցում նրանց: Ամեն ինչ լավ էր մինչև այն օրը, երբ բժիշկները հայտնեցին, որ Շողիկը երիկամների վիրահատության կարիք ունի:
Հարցին՝ կառավարության իրականացրած ծրագրերը որքանո՞վ են նպաստում աղքատության կրճատմանը, Հ. Հակոբյանը պատասխանեց, թե աղքատության կրճատման համար հիմնական ծրագրերը կառավարության ծրագրերն են, բայց պետք է չմոռանալ մարդկանց, որոնք պետք է «հոգով իրենց աղքատ չզգան» և իրենք պայքարեն իրենց աղքատ վիճակից հանելու համար:
Ա.Ասատրյանը չհամաձայնեց, որ կառավարության ծրագրերն անհեռանկարային են, և աղքատությունը չի նվազում. «Դա Ձեր կարծիքն է»,- հակադարձեց նա լրագրողին:
Այս անգամ ամերիկահայ բարերարը մեծաքանակ բժշկական խալաթներ, անկողնային պարագաներ, հագուստներ և կոշիկներ է ուղարկել:
Տաթևիկն ու Վանիկն ուզում են իրենց երեխաներին պաշտպանել: Տատիկները նույնպես ուզում են իրենց երեխաներին պաշտպանել: Միայն թե նման պաշտպանությունը խեղաթյուրում, խելագարության է հասցնում նաև այս մանկահասակ երեխաներին, ովքեր այս դարում քիչ է ապրում են անլույս ու անհաց, դեռ մի բան էլ՝ ականատես են լինում անհավանական տեսարանների:
Տնակատերերն ապրում են սոցիալական ծայրահեղ վիճակում, բացի այն, որ կիսախարխուլ տնակում բացակայում են ամենատարրական պայմաններն անգամ, Ոսկանյան տարեց ամուսիններին մտահոգում է իրենց հաշմանդամ որդու առողջական վիճակը, որին շտապ վիրահատություն է հարկավոր, սակայն գումարներ չկան:
Ծայրահեղ աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքի 1-ին դասարան հաճախող երեխաներն անգամ ծննդյան վկայական չունեն:
Աննայի երեխաներից յուրաքանչյուրի աչքերում խեղված մի ճակատագիր է դաջված: 3 ամիս Երևանյան լճի տարածքում ապրած, այնուհետև՝ մուտքերում, օբյեկտների աստիճաններին գիշերած այս երեխաների հոգեբանությունը խաթարված, ջարդված է:
Ձևավորվել է համալիր սոցիալական ծառայությունների 19 տարածքային կենտրոն, որից 6-ն արդեն գործարկվել է: Մնացած կենտրոններում ընթացքի մեջ են համակարգչային ցանցի անցկացման, համակարգչային տեխնիկայի և կահույքի տրամադրման աշխատանքները
Ընտանիքի բոլոր անդամներին համասեփականության իրավունքով, 30 տարի առանց օտարման իրավունքի կհատկացվի Մրգաշատ համայնքի 3-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքը, այդ թվում երկհարկանի առանձնատունը:
«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությունն ահազանգում է, որ 2.5 տարեկան Արտյոմ Հովհաննիսյանն ունի սրտի արատ, նրա կյանքին վտանգ է սպառնում: Այս՝ մեծ սրտով փոքրիկ մարդուկը բոլորիս աջակցության կարիքն ունի:
Մեր հարցին՝ արդյոք գյուղացին որևէ օգնություն ստացե՞լ է Արմավիրի մարզում կարկտահարության հասցրած վնասներից հետո, Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչը պատասխանեց. «Օգնությո՞ւն: Էդ ի՞նչ գույն ա»
«Այս ծրագիրը շարունակվելու է, որպեսզի բնական գազը սոցիալապես անապահով ընտանիքների համար չթանկանա», – ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
168.am-ը պաշտպանի անձնակազմի արձանագրած խախտումների վերաբերյալ զրուցեց դպրոցի տնօրեն Լյովա Հովհաննիսյանի հետ:
Երեք մանկահասակ երեխաներին միայնակ մեծացնող այս կնոջ անձնական կյանքում ամեն ինչ շրջադարձային փոխվել է, երբ ամուսինն իմացել է, որ սպասում են երրորդ երեխային: Կարինեն պատմում է, որ ամուսինն իմանալով, որ, ամենայն հավանականությամբ, ծնվելու է երրորդ աղջիկը՝ առաջարկել է հղիության արհեստական ընդհատում անել: