Աղքատության դեմքը Գյումրիի նախկին գործարանային հանրակացարաններում (տեսանյութ)

Գյումրիի կենտրոնական մասում, Շիրակի մարզպետարանի և քաղաքային ոստիկանության հարևանությամբ, Լենինականի երբեմնի գերհզոր թեթև արդյունաբերական ձեռնարկությունների կիսախարխուլ հանրակացարանները դեռևս կիսով չափ բնակեցված են մնում:

Այդ շինություններում բնակվող ընտանիքները հիմնականում նրանք են, ովքեր բնակվելու այլ վայր չունեն, չեն համարվում երկրաշարժի հետևանքով անօթևաններ և այդ իսկ պատճառով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Նրանցից շատերը սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում են, իսկ այդ կիսախարխուլ շենքերում բացակայում են կոմունալ-կենցաղային ամենատարրական պայմանները և անգամ կեսկատակ-կեսլուրջ կարելի է ասել, որ այդ նախկին հանրակացարաններ կոչվածների հետ համեմատած՝ Գյումրիի տնակները շքեղ առանձնատներ են թվում:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031