Ավետիսյանների բազմանդամ ընտանիքն օգնություն են ցուցաբերել (լուսանկարներ)

Lorinews.com-ի փոխանցմամբ՝ Վանաձոր քաղաքի Բուլղարական տնակային ավանում բնակվող Ավետիսյանների բազմանդամ ընտանիքին այս օրերի ընթացքում բազմաթիվ մարդիկ օգնություն են ցուցաբերել: Հայաստանի ու նրա սահմաններից դուրս բնակվող անհատների ու խմբերի շնորհիվ ընտանիքին տրամադրվել է ձմեռային տաք հագուստ, երեխաներին խաղալիքներ, սնունդ, մանկական կերեր, նորածնային պարագաներ ու տակդիրներ, լվացքի մեքենա՝ անհրաժեշտ պարագաներով, գրենական պիտույքներ, ինչպես նաև վառելափայտ:

Ըստ կայքի՝ տրամադրված օգնությունը թերևս մի մասն է. մի շարք քաղաքացիներ իրենք են առձեռն դրամական օժանդակություն ցուցաբերել՝ ավելի քան 150 հազար դրամի չափով՝ կրկին հագուստի, սննդի ու առաջնային անհրաժեշտություն ունեցող պարագաների հետ միասին: Աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության կողմից այս ընտանիքին ևս տրամադրվել է որոշակի օժանդակություն՝ սննդի և հագուստի տեսքով: առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031