Կյանքը տնակից հետո:«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենը շարունակել է շրջայց կատարել այն բնակարաններ, որոնք հանձնվել են հիմնադրամի միջոցներով:
Երբ պատմում էր, տիկին Անահիտի աչքերից անընդհատ արցունքներ էին գլորվում, բայց հանկարծ սրբեց արցունքներն ու ասաց, որ էլ լաց չի լինելու, քանի որ տղան ասել է. «Մամ, էլ քեզ չտեսնեմ լացելիս, ես կմեծանամ, ու ամեն ինչ լավ կլինի»:
Ջաջուռավանի անօթևանության խնդիրը լուծում չի գտնում արդեն 30 տարի:
Վարդբաղի բարձրահարկ շենքերը եզակի են Գյումրիում: 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո հանրապետության 2-րդ քաղաքում միայն կառուցվեցին 4-5 հարկանի շենքեր:
Գյումրու Բարեկամության այգին քաղաքի տնակային հերթական ավաններից է: Չորացած ծառերի արանքից հատուկենտ փայտյա փտած կամ թիթեղով պատված տնակներ են երեւում՝ ժանգոտ ու մրոտած դռներով:
Տնակից տնակ, այստեղից այնտեղ: Ոսկանյանների սոցիալապես անապահով ընտանիքը փողոցում հայտնվելու եզրին է:
«Աղջիկս ու ես ըդպես կելնինք ըդեղ, կտաքնանք արեւին, մինչեւ արեւը կփոխվի: Հետո գուկանք ստեղ կնստինք, կմիացնեմ էս պլիտան, կտանիմ էն փոքր սենյակը, քիչըմ կտաքցնենք ու կքնինք»։
Գյումրեցի Նարինե Մանուկյանը անչափահաս երեխաների հետ հայտնվել է դրսում:
Ռուսաստանից վերադարձած Մխոյանների ընտանիքը հայրենիքում չունի կացարան:
Երեք մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքի կացարանային և սոցիալական պայմանները պարզապես սարսափելի էին:
Տիկին Արմիկը մուտքի փայտյա դուռը ներսից շորերով փակել է, համարյա` փաթաթել, մի կերպ փակել անցքերն ու փորձել պաշտպանվել ձմռան ցրտից ու քամուց: Նախկինում ավտոտնակ, այսօր արդեն բնակելի տնակ. Մուսայելյանի 113/067 հասցեում 56-ամյա կինն ապրում է արդեն 13 տարի:
«Ես շատ եմ նեղվում, որ մամաս աշխատում ա, դրա համար նրա հետ գնում եմ, որ շուտ պրծնենք ու գանք: Շատ եմ ուզում, որ մեր տանը շատ հաց լինի, որ մամաս չնեղվի: Ես տենում եմ, ոնց ա ինքը չարչարվում ու շատ եմ խղճում»,-ասաց տղաներից Հարութը, ով ամենաշատն է փողոց դուրս գալիս:
Հառիճը Շիրակի մարզի հայտնի պատմամշակութային ժառանգություն ունեցող, բայց միեւնույն ժամանակ սոցիալապես ծանր պայմաններով աչքի ընկնող համայնքներից է:
Վառելիք չունիմ, որ տունը տաքցնեմ, էրեխեն չմրսի: Իմ միակ հոգսն է, որ էրեխեն չմրսի,-ասում է Ա. Էլբակյանը եւ շարունակում, որ տարածված վիրուսների պատճառով Արմենը հիվանդացել է:
Գյումրիում տնակային թաղամասերը ստեղծվեցին երկրաշարժից անմիջապես հետո եւ այլեւս չվերացան: Տարրական պայմաններից զուրկ կացարաններում այսօր մեծանում են 1988-ին ծնված երեխաների փոքրիկները:
Ցեխաշաղախ փողոցները տանում են Գյումրու տնակային հերթական ավան: Ժանգոտ, գույնզգույն թիթեղներ ու փտած, քայքայված տնակներ` անվերջ ու անթիվ, միմյանց մոտ ու հեռու. մի կերպ հարմարեցրած քարաշեն տնակների բակերում ձմռան վառլիքն է ամբարված, դեսից-դենից հավաքած արկղերը, անպիտան իրերը:
Շիրակը հանրապետության ամենաաղքատ մարզն է վերջին 6 տարին շարունակ: Պաշտոնական վիճակագրության համաձայն` այստեղ աղքատության ցուցանիշը 45 տոկոս է:
«Պատերը կարուսել են դարձել,հատակը փտել է, պահարանները շարժվում են փտած հատակի վրա: Սենյակում ամեն ինչ սառչում է, փայտ վառելու հնարավորություն չկա: Թոշակն ու նպաստը ամեն ամիս 63-64 հազար են, ես էստեղ կապրիմ աղջկաս ու 2 թոռներիս հետ` մեկը տղա է, մյուսը` աղջիկ, 13 ու 15 տարեկան, էս օրերին ամեն մեկս մի տեղ կերթանք, կմնանք, էստեղ չենք կարող ապրել, շատ ցուրտ է, էնքան ցուրտ է, որ հեռուստացույցը համարյա չի աշխատի…»:
Այս տարվա փետրվարին Վանաձորում ծնված եռյակ տղաները ծնողների ու երկու քույրերի հետ բնակվում են սոցիալական ծանր պայմաններում Վանաձորի Երեւանյան 90 հասցեում գտնվող հանրակացարանի սենյակներից։
Գյումրեցի Խաչիկյանների ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում: Արդեն 15 տարի 11 անձից բաղկացած ընտանիքի համար որպես հիմնական կացարան է ծառայում քայքայված տնակը, որում բնակվելն այլևս անհնար է
1967թ. ծնված արարատցի Գայանե Մնացականյանը 2016 թվականի փետրվարին առողջական խնդիրներով դիմում է բժշկի և պարզվում է, որ նրա մոտ առկա է չարորակ գոյացություն, անմիջապես կատարվում է վիրահատություն և նշանակվում քիմիաթերապիա:
Երևանաբնակ 26-ամյա Գոհար Եսայանը հիմա առավել քան երբևէ ունի մեր աջակցության կարիքը:
Այս ամենին զուգահեռ, մանկական ուղեղային կաթվածով հիվանդ բալիկին անհրաժեշտ են տաք հագուստներ, հատկապես տաբատներ, սպորտային տաք շորեր, քանի որ երեխան մշտապես հատակին է լինում, իսկ հատակը բավականին սառն է:
Այս պահին առավելապես կարիք ունեն ձմեռային հագուստի, սնունդի և ձմեռվա վառելփայտի:
Գյումրիում Հարությունյանների երեք անձից բաղկացած ընտանիքն հայտնվել է դրսում, նրանք ապրում էին Խրիմյան Հայրիկ փողոցի 237/327 հասցեի տնակում: Սեպտեմբերի 22-ին հրդեհի հետեւանքով ամբողջությամբ այրվել է նրանց կիսավեր կացարանը:
«ՀՈՒՅՍ ՀԱՅԻՆ» Բարեգործական կազմակերպությունը դիմում է բոլոր բարեգութ մարդկանց. «Հարգելի՛ էջակիցներ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԱԾԵԼ Սահմանամերձ գյուղերում սոցիալական ծայրահեղ պայմաններով հագեցած առօրյան հուսալքության մեջ է գցում մարդկանց, իսկ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղում բնակվող 32-ամյա Վարդուհի Մարտիրոսյանի համար ընտանիքի ծանր հոգսերը առավել քան անտանելի են: Դեռ 2013 թվականի դեկտեմբերի 26-ին ծանր հիվանդությունը խլեց Վարդուհու երիտասարդ ամուսնու կյանքը:
28-ամյա քանդված տնակի բազմոցին հազիվ տեղավորվել է 76-ամյա Կիմա Գրիգորյանը, սկեսրոջ մայրը, տիկին Կիմայի 2 որդիները մահացել են վերջին տարիներին, որդեկորույս մայրն ասում է, որ ինքը առողջական խնդիրներ ունի, հաճախ գիշերները չի կարող քնել ոտքերի ցավի պատճառով:
Լիանան 5 երեխայի մայր է: 11-ամյա Լիլիթն ու 9-ամյա Մոնիկան դպրոցական են, 6-ամյա Աննան ու Տիգրանն այս տարի առաջին անգամ են դպրոց ոտք դնելու: Նպաստով ապրող Ավագյանների ընտանիքի համար սեպտեմբերի 1-ը նոր փորձություն է:
Իմանալով հիվանդության մասին պապը անմիջապես երեխային տեղափոխում է Երևան, Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական դիսպանսեր, որտեղ էլ նա գտնվում է հիմա։ Բուժումը բաղկացած է 4 /չորս/ փուլից, որից միայն ավարտվել է առաջին փուլը։ Սույն փուլի անցկացման համար ընդհանուր գումարը կազմել է 800.000 /ութը հարյուր հազար/ ՀՀ դրամ։
Հուլիսի 31-ին՝ կիրակի օրը, ժամը 12:00 հավաքվում ենք Բանգլադեշում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ, որպեսզի այցելենք Մարտակերտից տարհանված, Աբովյանում ապաստան գտած ընտանիքին, ով ունի մեր օգնության կարիքը: