«Վիճակն այն աստիճանի վատ է, որ 9-ամսյա փոքրիկ տղայի համար արհեստական կաթ՝ Humana 1, գնել չենք կարողանում: Ամուսինս չի աշխատում, մի օր գործ լինում է՝ կանչում են, մյուս օրը՝ ոչ: Մինչև ամուսնանալը ֆուրշետ և ձևավորում եմ սովորել, բայց գումարի պատճառով մինչև վերջ չեմ շարունակել ուսումս, վարձը չտվեցի, դուրս մնացի:
Նարինե Մարտիրոսյանը, ով բնակվում է Շիրակի մարզի Հայկասար գնուղում, խնդրում է օգնել գումարով, որպեսզի կարողանա լուծել 8-ամյա որդու բուժման հարցերը:
«Սրտանոթային հիվանդություն ունեմ, շաքարային դիաբետ, բայց չեմ կարողանում բժշկի գնալ, ամեն ինչ փող արժե: Այս պահին չեմ աշխատում, դրա փոխարեն՝ տաք գուլպաներ եմ գործում, փորձում եմ վաճառել 1000-2000 դրամով, որ գոնե երեխաներիս կարողանամ պահել: Ես այն մարդը չեմ, ով ձեռքերը ծալած նստում է ու օգնության սպասում, այս պահին պարզապես անելանելի վիճակում եմ: Նաև անկողնային պարագաներ եմ կարում: Մասնագիտություն ունեմ, կար ու ձև եմ սովորել: Տղաս շուտով կլինի 17 տարեկան, ռեստորաններից մեկում խոհարարական հմտություններ սովորեց, ուզում է աշխատել, ինչպես նաև շարունակել ուսումը, սակայն դեռևս ոչ ոք աշխատանքի չի ընդունում նրան:
«Խնդիրները շատ են, անգամ երեխայի կարիքները չեմ կարողանում հոգալ։ Գյուղում խանութներից պարտքով որևէ ապրանք վերցնել հնարավոր չէ։ Անձնագիրս հանձնել էի փաստացի գրանցման համար անձնագրային սեղան, և քանի որ երկրում խառն իրավիճակ է, մինչև հիմա՝ արդեն ամսից ավելի է, անձնագիրս չեմ ստացել և չեմ կարողացել դիմել երեխայի միանվագ գումարի, նպաստի ձևակերպման և միայնակ մայրության գործերի համար: Այս պահին չեմ աշխատում, մասնագիտությամբ տնտեսագետ եմ, ֆինանսիստ, աշխատանքային տարիների ընթացքում ձեռք եմ բերել մի շարք մասնագիտություններ ևս, ընդհուպ՝ մինչև լրագրություն, սրբագրում, խմբագրում, երկար տարիներ աշխատել եմ տպագրական ոլորտում՝ որպես դիզայներ։
Աշխարհում կորոնավիրուսի համավարակի ազդեցությունն աղքատության աճի վրա դեռեւս միայն թափ է հավաքում, վատթարը դեռ առջեւում է:
Օգոստոսի 27-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Դաստակերտ քաղաքում չգործող կիսակառույց շինության մեջ կախված հայտնաբերված կինը հինգ անչափահաս երեխաների մայր էր: Նրա երեխաների խնամակալությամբ այժմ զբաղվում է քույրը՝ Շողեր Մաթևոսյանը, ով ևս անչափահաս երկու երեխա ունի, իր հետ ապրում է նաև իր մայրիկը, ով երրորդ կարգի հաշմանդամ է։
«Ապրում ենք երեք ընտանիք միասին՝ իմ ընտանիքը, քրոջս ընտանիքը (քույրս ամուսնալուծված է, ունի երկու երեխա) և եղբորս ընտանիքն ու մայրս: Տանը կա 10 անչափահաս երեխա, 4-ն առաջին դասարան են գնալու: Երեխաներից մեկը նոր է վիրահատվել, մյուսն էլ էպիլեպսիայով է տառապում: Ապրում ենք կիսավեր, անմարդկային պայմաններում»,- ասաց Աննան մեզ հետ զրույցում:
«Ամուսինս օրավարձով է աշխատում: Ինչ աշխատանք լինում է՝ կատարում է, բայց հիմնականում դրանք ֆերմայի հետ են կապված լինում: Ես կենսաբան-մանկավարժ եմ՝ մագիստրոսի որակավորմամբ, մոտ 4 տարի մանկավարժ եմ աշխատել Վանաձորում, երկուսս էլ ծնունդով այնտեղից ենք: Հիմա նոր քիչ-քիչ մարզերը սկսում են շնչել, իսկ նախկինում այդպես չէր, դրա համար տեղափոխվեցինք Երևան: Ես դիմել էի սոցապ՝ «Այլ վայր» ծրագրի համար, բայց արհամարհական վերաբերմունքի արժանացանք: Կարող էին որևէ գյուղական վայրում բնակարան տրամադրել. շատ տներ կան՝ նայում ես, ողբալի վիճակում են, ոչ դուռը բացվել է, ոչ էլ հույս կա բացվելու: Կուզեի տրամադրեին, ամեն ամիս վճարեի, բայց իմանայի, որ վերջում դա ինձ է մնալու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ինեսսա Հովհաննիսյանը:
Արարատի մարզի Արարատ քաղաքի երաժշտական դպրոցի հին շենքում բնակվող 5 ընտանիքները՝ ընդհանուր 12 բնակչով, անելանելի վիճակում են, շենքում ո՛չ ջուր կա, ո՛չ գազ, ո՛չ կենցաղային տարրական պայմաններ:
Մինչև կարանտին հայտարարելը աշխատում էի որպես մատուցող` օրավարձով։
4, 5, 6, 8 և 1,5 տարեկան երեխաների ծնողներն օգնության կարիք ունեն։ «Աշխատում էի կթվոր, սակայն գլխի վիրահատությունից հետո չեմ կարողանում այդ աշխատանքը կատարել։ Ամուսինս էլ անասնապահ է, ստանում է 70․000 դրամ։ Մեծ տղաս դպրոցական է, սակայն հագուստ և կոշիկ չունենալու պատճառով դպրոց չեմ ուղարկել՝ մոտավորապես 40 ժամ բացակա ուներ նախքան արտակարգ դրություն հայտարարելը։ Մյուս տղաներիս էլ մանկապարտեզ չեմ ուղարկում գումարի պատճառով»:
Զովունիի 24-ամյա բնակիչը դիմել էր 168.am-ի խմբագրություն, որպեսզի բարձրաձայնենք իր խնդիրը, և այն լուծում ստանա։
67-ամյա Անահիտ Իսպիրյանը, ով պահում է 17-ամյա զույգ թոռնուհիներին՝ օգնության կարիք ունի: Ասում է՝ որդին ու հարսը տարիներ առաջ հեռացել են տնից, ամեն մեկը՝ իր ճանապարհով, ինքն ու ամուսինը պահել են աղջիկներին ու նրանց եղբորը, ով այս պահին ծառայում է ՀՀ Զինված ուժերում:
Արցախյան հերոսամարտի ու Ապրիլյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Վարդան Զարիֆյանի տունն է:
Գայանե Ղուկասյանը, ով անչափահաս երեք երեխաների հետ վարձով է բնակվում, օգնության կարիք ունի: Ասում է՝ չի կարողանում վճարել տան վարձը, որը 70.000 դրամ է, երեխաներից երկուսն ունեն առողջական խնդիրներ, դեղեր չի կարողանում գնել: «Մեծ տղաս ունի առողջական խնդիր, աղջիկս ու ես՝ նույնպես: Տղաս 9-րդ դասարանում է սովորում, միջնեկ աղջիկս՝ 10, փոքր աղջիկս էլ՝ 7 տարեկան […]
90-ամյա Համասփյուռ տատն 88 թվականի աղետից հետո տնակում էր ապրում:
Գեղարքունիքի մարզի 239 նպաստառու ընտանիքներ նախորդ տարվա ընթացքում օգտվել են ՀՀ կառավարության կողմից հաստատված «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման» ծրագրից:
Վահան Թումասյանը վստահ է՝ աղետի գոտին վերացնելու համար շատ մեծ գումար է պետք, սակայն միայն ֆինանսով հարցը չի կարող լուծվել, անհրաժեշտ էքաղաքական կամք՝ համայն հայության ուժերն ու ջանքերը կոորդինացնելու համար: «Դա հսկայական պրոբլեմ է, հիվանդության պես բարդություններ է տվել: Պետք չէ ընկնել թվերի ու հաշվարկների հետևից, պետք է սկսելգործողությունը, աշխատանքը»,- եզրափակեց Վահան Թումասյանը:
Գյումրու թիվ 19 դպրոցում այսօր հանդիսավորությամբ բացվել է «Արմաթ» լաբորատորիա։
Սպիտակի ավերիչ երկրաշարժից 31 տարի անց, Գյումրիում դեռ կան տնակային ավաններ: Ըստ վերջին հաշվառման՝ Շիրակի մարզում առկա է 3500 ժամանակավոր կացարան, որից 2854-ը Գյումրիում: Չնայած տնակների առկայությանը, այս պահին չկա աղետի հետևանքով շահառու ճանաչված ոչ մի ընտանիք, որի հանդեպ պետությունը պարտավորություն ունենա:
Արեգնադեմում կապույտ վառելիքը երազանք է գյուղի հիմնադրման առաջին իսկ օրից:
Տարիներ անց Գյումրիում կլուծվի վթարային բնակելի շենքերի խնդիրը:
չէ: Գյումրու հարեւանությամբ գտնվող գյուղի բնակիչներն այս խնդիրը մշտապես բարձրացրել են: Գազ անցկացնելու պահանջ կա, սակայն դեռեւս այդ ուղղությամբ ծրագիր մշակված չէ:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 19:38-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկն այլ կանչից վերադարձի ճանապարհին նկատել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
«Բոլորը գիտեն, թե ես ինչ տանջանքով եմ աշխատում իմ երեխեքի համար, զուգարան էլ եմ մաքրում, որ երկու կոպեկ փող առնեմ: Գնում եմ աբլիպիխա եմ քաշքաշ բերում, որ հաց առնենք»:
Խրիմյան Հայրիկի 119/210 Ա տնակում Մարտիրոսյանների ընտանիքն ապրում է 1990 թվականից:
Աղետից 31 տարի անց անօթեւանության խնդիրը Շիրակի մարզում դեռ լուծված չէ:
Գյումրիից 5 կմ հեռավորությամբ գտնվող Շիրակ գյուղական բնակավայրը գազաֆիկացված չէ:
Տիկին Շուշանը երկաթ հավաքելով ու վաճառելով է ընտանիքը պահում արդեն 20 տարի: Երկրաշարժին բնակարան կորցրել է:
Բազմաբնակարան վթարային շենքերի թիվը Շիրակի մարզում հասնում է 114-ի, դրանցից 20-ը 3-րդ կամ 4-րդ աստիճանի վթարայնություն ունեն: