Բաժիններ՝

Շիրակի մարզի երիտասարդներին կսովորեցնեն բիզնեսի հմտություններ

«ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիան «Կոկա-կոլա Հելլենիկ բոթլինգ քամփնի Արմենիա» ընկերության հետ աջակցելու է Շիրակի մարզի 18-30 տարեկան այն երիտասարդներին, որոնք չունեն կրթություն կամ աշխատանք և ուսման հնարավորություն: Աշխատանքներ են տարվելու երիտասարդներին կյանքի ու բիզնեսի հմտություններով ապահովելու նպատակով:

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը ևս կարևորում է երիտասարդների զբաղվածության խնդրի լուծումը. «Կարևոր ձեռնարկ է, մենք պատրաստ ենք աջակցելու ձեզ՝ հնարավորությունների սահմաններում, դուք կարևորեցիք տեղեկատվության տրամադրումն ու փոխանակումը, այս առումով, կարծում եմ՝ մեր համագործակցությունը կստացվի:

Շիրակի մարզն ունի բավականաչափ ակտիվ երիտասարդներ, նրանց նախաձեռնողականությունը, ներուժը կարելի է ի նպաստ դնել և՛ իրենց ապագայի կառուցմանը, և՛ մեր երկրի զարգացմանը»,- ասում է Շիրակի մարզպետը:

Հավելենք, որ անցկացվող թրեյնինգների ընթացքում երիտասարդներին կտրամադրվեն անհրաժեշտ տեղեկություններ, վերջիններս կզարգացնեն իրենց հմտությունները և կգտնեն արդյունավետ զբաղվածություն: Ծրագրի դասընթացներին մասնակցելու 900 հայտ է ներկայացվել, ըստ պատասխանատուների՝ մարզերի մեջ ամենաակտիվը շիրակցի երիտասարդներն են:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս