Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Մարդիկ գործ ունեն ռիսկի հետ, քանի որ Սեւանի տակ տաք աղբյուրներ կան, որոնց ազդեցությամբ սառույցի շերտը կարող է բարակել ու ջարդվել: Նույնը կարող է լինել նաեւ անակնկալ տաք քամիների դեպքում: Դրա համար էլ հարկավոր է զգույշ լինել եւ մի քանի ձկան համար չգայթակղվել, կյանքը վտանգի չենթարկել»,- նշեց Համբարձում Համբարձումյանը:
«Աղջիկս ու ես ըդպես կելնինք ըդեղ, կտաքնանք արեւին, մինչեւ արեւը կփոխվի: Հետո գուկանք ստեղ կնստինք, կմիացնեմ էս պլիտան, կտանիմ էն փոքր սենյակը, քիչըմ կտաքցնենք ու կքնինք»։
Գյումրեցի Նարինե Մանուկյանը անչափահաս երեխաների հետ հայտնվել է դրսում:
Ռուսաստանից վերադարձած Մխոյանների ընտանիքը հայրենիքում չունի կացարան:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 16-ին ժամը 10.00-ից մինչև փետրվարի 17-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Նոր Խարբերդ գյուղի և Նոր Կյուրին համայնքի ջրամատակարարումը:
«Տարբերակ առաջարկվել է նաև սոցիալական հիփոթեքը՝ եթե կան ընտանիքներ, որոնք պատրաստ են հիփոթեքային եղանակով բնակարան ձեռք բերել, բայց ունեն երաշխիքի խնդիր, կամ վճարունակ են, բայց որոշակի խնդիր ունեն բանկերի հետ: Հիմնադրամը կարող է երաշխավորությամբ հանդես գալ, կամ որոշակի տոկոսների փոխհատուցում իրականացնել: Այսպիսով, ըստ ընտանիքի, փորձում ենք լուծման տարբերակներ առաջարկել»,- նշեց Ղարիբ Հարությունյանը:
Պատշաճ ձևով լուծված չէ նաև դպրոցի ջեռուցման հարցը. այն իրականացվում է թիթեղյա վառարաններով, որոնց շահագործումը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով արգելված է:
Գավառ քաղաքում գրանցվել է 20 աստիճան, Մարտունիում եւ Շորժայում՝ 14, Սեւանում՝ 11 աստիճան սառնամանիք: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ Գեղարքունիքում գրանցված սառնամանիքները հունվարի ամսական միջին նորմայից ցածր են 2-4 աստիճանով: Մաքենիսի դպրոցի տնօրեն Ադամ Մխիթարյանի հավաստմամբ՝ բարձրլեռնային Մաքենիսում գրանցվել է 23 աստիճան սառնամանիք:
Շիրակի մարզում 6 հազարից ավելի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող քաղաքացի կա հաշվառված: Վերջին 1-2 տարիների ընթացքում հիվանդների թվի աճ է նկատվում:
Երեք մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքի կացարանային և սոցիալական պայմանները պարզապես սարսափելի էին:
Տիկին Արմիկը մուտքի փայտյա դուռը ներսից շորերով փակել է, համարյա` փաթաթել, մի կերպ փակել անցքերն ու փորձել պաշտպանվել ձմռան ցրտից ու քամուց: Նախկինում ավտոտնակ, այսօր արդեն բնակելի տնակ. Մուսայելյանի 113/067 հասցեում 56-ամյա կինն ապրում է արդեն 13 տարի:
«Ամբողջ ԵԱՏՄ-ում լինելու են 7 ազատ տնտեսական գոտիներ, որոնք ունենալու են այդ առավելությունը. դա տարածքում աշխատող, այցելող մարդկանց համար Duty free համակարգով՝ առանց մաքսատուրքի գնելու հնարավորությունն է: Մնացած բոլոր տնտեսական գոտիներում այդպիսի հնարավորություն չկա»:
«Հաշվի առնելով Իրանի հետ հարատև առևտրատնտեսական հարաբերությունները, որոշվել է տեղակայումն իրականացնել Սյունիքի մարզում՝ սահմանագծին հնարավորինս մոտ: Ընտրվել են Ագարակ քաղաքում առկա հողատարածքներ: ԱՏԳ-ն զբաղեցնելու է 10-15 հա տարածք, սակայն առկա է 35 և հավելյալ 10 հա տարածքի ընդլայնման հնարավորություն: Ծրագրի արժեքը գնահատվել է շուրջ 28 մլն ԱՄՆ դոլար, և հաշվի առնելով ընթացիկ ծախսերը՝ ընդհանուր գումարը կլինի շուրջ 32 մլն ԱՄՆ դոլար»,- ասաց նա:
«Ցանկանում եմ, որ այսօրվա հանդիպման ավարտին յուրաքանչյուրս միմյանցից բաժանվենք զգացումով, որ մենք հաստատ կարող ենք մեր երկիրը, մեր Լոռին, մեր Վանաձորը կառուցել և լավ ապրել, որովհետև ես դրանում ավելի քան համոզված եմ: Ուղղակի պետք է յուրաքանյուրս մեր ուժը, մեր կարողությունը, մեր առավելությունները գնահատենք ու ճիշտ, քայլ առ քայլ առաջ շարժվենք»:
Ցածր ջերմաստիճանի պատճառով Հայաստանի որոշ մարզերի դպրոցներում դասերի ժամերը կկրճատվեն: «Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու և այլ մարզերում եղանակը տաք է և դպրոցներում կարելի է հանգիստ դաս անել, սակայն Արարատի, Արմավիրի և մի քանի այլ մարզերում կան դպրոցներ, որոնք լիարժեք չեն ջեռուցվում:
«Ահարոն Բադալյանը խնդրում է ցածր տոկոսով բիզնես-վարկավորում՝ մինչեւ 30 միլիոն դրամի չափով: Հարցը մեր կողմից բարձրացվել է ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ, ապա այն գրավոր ներկայացվել ՀՀ կառավարության ուշադրությանը»:
«Պատերի վրա ջրի կաթիլներ են: Հոսանքն են քաշում, ամռանը կչորանա, նոր կշարունակենք շինարարությունը: Մյուսներն իրենց տներում են ապրում, միայն մենք ենք վարձով ապրում, քանի որ այդտեղ ապրել հնարավոր չէր»:
«Եթե մենք նպատակ չունենք, մենք տարբերակ չունենք լավ ապրելու: Մեզանից լավ մեր երազանքը ոչ ոք չի ձևակերպելու: Եթե մենք չկրթվենք, եթե մենք խելոք բիզնես չանենք՝ փող չենք աշխատելու: Ոչ մեկը մեր փոխարեն այդ գործը չի անելու»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Հառիճը Շիրակի մարզի հայտնի պատմամշակութային ժառանգություն ունեցող, բայց միեւնույն ժամանակ սոցիալապես ծանր պայմաններով աչքի ընկնող համայնքներից է:
Վառելիք չունիմ, որ տունը տաքցնեմ, էրեխեն չմրսի: Իմ միակ հոգսն է, որ էրեխեն չմրսի,-ասում է Ա. Էլբակյանը եւ շարունակում, որ տարածված վիրուսների պատճառով Արմենը հիվանդացել է:
Գյումրիում տնակային թաղամասերը ստեղծվեցին երկրաշարժից անմիջապես հետո եւ այլեւս չվերացան: Տարրական պայմաններից զուրկ կացարաններում այսօր մեծանում են 1988-ին ծնված երեխաների փոքրիկները:
Մենք միշտ ներկայացրել ենք շենք-շինությունների հարցը՝ մոռանալով մարդկային ռեսուրսների կորուստները, որոնք այս տնտեսությունը պետք է վերականգնեին: Մենք լուրջ սերունդ ենք կորցրել և այդ բացը հիմա ենք զգում:
100 000 բնակչին ընկնող ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվով առաջին տեղում Շիրակի մարզն է, ինչը մասնագետները կապում են արտագնա աշխատանքի մեկնողների մեծ թվի ու իրազեկվածության պակասի հետ:
Ցեխաշաղախ փողոցները տանում են Գյումրու տնակային հերթական ավան: Ժանգոտ, գույնզգույն թիթեղներ ու փտած, քայքայված տնակներ` անվերջ ու անթիվ, միմյանց մոտ ու հեռու. մի կերպ հարմարեցրած քարաշեն տնակների բակերում ձմռան վառլիքն է ամբարված, դեսից-դենից հավաքած արկղերը, անպիտան իրերը:
Շիրակը հանրապետության ամենաաղքատ մարզն է վերջին 6 տարին շարունակ: Պաշտոնական վիճակագրության համաձայն` այստեղ աղքատության ցուցանիշը 45 տոկոս է:
«Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ը Սեւանի ավազան թափվող գետերում իշխանի վերարտադրությունը վերականգնելու նպատակով այս տարի իրականացրել է կարեւոր ու հետաքրիր փորձնական մի նախագիծ, որը, կարելի է ասել, եղել է հաջողված:
Գյուղը միշտ ադրբեջանական կրակահերթերի տակ է: Սա արտագաղթի հիմնական պատճառն է: Բարեկամավանը լքելու պատճառներից են նաեւ գործազրկությունը, աղքատությունը: Այն, որ գյուղը դատարկվել է միանգամից, հաստատում է գյուղի դպրոցի ուսուցիչների ներկայացրած թվաբանությունը: