Գյումրու կենտրոնական մթերային շուկայում սայլակներով ապրանքներ տեղափոխողների շարքում անմիջապես աչքի է ընկնում ամրակազմ մի կին: Նա 43-ամյա, երեք երեխաների միայնակ մայր Ալմաստ Հակոբյանն է, ով նույնիսկ սեփական տնակ չունի և ապրում է Գյումրու տնակային ավաններից մեկում՝ իր հին ծանոթներից մեկի վագոն-տնակում:
Facebook սոցիալական կայքի արժեթղթերը, եռամսյակային հաշվետվության հրապարակումից հետո թանկացել են 12%-ով: Ներդրողները սկսել են ձեռք բերել ընկերության արժեթղթերը, քանզի Facebook-ը կարողացել է գերազանցել շուկայի սպասումները մի քանի ցուցանիշներով, ներառյալ՝ գովազդից ստացված եկամտով:
ՀՀ վարչապետի հանձնարարականով ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունն ուսումնասիրություն է իրականացրել «Մուսալեռ», «Մասիս», «Նաիրի» և «Աշտարակ» ջրօգտագործողների ընկերություններում և բացահայտել բազմաթիվ խախտումներ:
Հարևանները փոխանցել են, որ ընտանիքը հուսահատ վիճակում է և ոչ ոքի հետ չի շփվում: «Վախենում է, վախենում, այ բալա, խուժան երկիր է, չես իմանո՞ւմ` ինչից է վախենում… Բողոքի, կարող են մեղադրանքը շուռ տան ու ավելի ծանրացնեն»,- ասել է հարևաններից մեկը:
«Դվին» հյուրանոցի տարածքում գտնվող «Լեռնապար» խմբաքանդակը դեռ չի գտել իր հանգրվանը: «Մի քանի տեղ առաջարկվել է և տարբեր պատճառներով խոչընդոտներ են առաջացել»,- այսօր «Ա1+»-ին հայտնել է քանդակի հեղինակ Տիգրան Արզումանյանը:
«Մեր թմրամիջոցների գիտական կենտրոնը զբաղվում է այս տիպի նորարարական դեղամիջոցների ստեղծմամբ: Մենք ունենք մշակված ծրագրեր, որոնք, ըստ էության, շատ արդյունավետ են»,- ասել է ՌԴ առողջապահության նախարարը:
5 տարեկան Սրբուհին ճմրթված թղթի վրա նկարելով` ինչ-որ մանկական երգ է երգում: «Անկյանք» ձայնի ելևէջներն աստիճանաբար նվաղում են, երբ երգելուն զուգահեռ` հոր՝ ավելի բարձր հնչող գանգատներն է լսում: Հայրը կյանքից նույնքան դժգոհ է, որքան ինքը` նկարելուն անհարմար ճմրթված թղթից, որից ինչքան էլ փորձում է փոքրիկ մատներով հարթ մակերես ստանալ, միևնույն է` գունդուկծիկ թղթի համառությունը նյարդայնացնում է Սրբուհուն, ով, ամեն դեպքում, իր ուզած պատկերը չստանալուց հիասթափված` դադարում է նկարել:
Լաբորատոր հետազոտություններն ավարտվել են սիբիրյան խոց կասկածելի 15 հիվանդից վերցված նմուշների նկատմամբ, որոնց արդյունքները հետևյալն են. մեկի մոտ սիբիրյան խոց հիվանդությունը հաստատվել է, 9-ը նմուշում հայտնաբերվել են սիբիրյան խոցի ոչ ախտածին հարուցիչներ (վերջինս պայմանավորված է վերքերի վաղեմությամբ և հակաբիոտիկային բուժմամբ, հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ), իսկ 5 նմուշում լաբորատոր հետազոտության արդյունքները եղել են բացասական:
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի Տերյան փողոցում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ականատես է եղել, թե ինչպես են բեռնատար մակնիշի 21 ԼՏ 244 համարանիշի ավտոմեքենայով տեղափոխում մոտ 10-15 մ երկարությամբ արմատախիլ արված արծաթափայլ եղևնին:
«Հարկավոր է առաջարկել Ադիբեկ Ահարոնյանին հետազոտություն անցկացնի ՖԲ-ում, թե մեկնաբանություն կատարող որոշակի շրջանակները, որոնք անխտիր բոլորին հայհոյում են, թքում, մրում, քննադատում, խելք, աշխատել սովորեցնում կյանքում երբևիցե որևէ լավ բան, մի որևէ դրական աշխատանք կատարե՞լ են, թե՞ ոչ»:
«Աշխատանքային պրոցեսի ժամանակ, երբ մենք փորձում էինք դաշինքի հետ հասկանալ` ոնց պետք է նամակը կազմեն, մեզ արդեն զանգեցին նախարարությունից և ասացին, որ՝ մենք ամեն ինչ կանենք, ձեր պահանջները կկատարենք, միայն այդ հրաժարականի պահանջը բաց չթողնենք: Չեմ կարող հրապարակել այդ մարդու անունը, բայց նման միջադեպ եղել է»:
«Հիմա ինձ ուզում են բանտ ճանապարհել, 2 տարի է դատական գործընթացը շարունակվում է: Մինչեւ 2 տարի առաջ ես ազգի հերոս էի, հետո դարձա թշնամի, իսկ դրանից առաջ ինձ գիտե՞ս ինչ շքանշաններ ու պատվոգրեր են տվել համ Սերժ Սարգսյանը, համ Ռոբերտ Քոչարյանը, համ էլ գեներալ Մանվելը»,- ասել է ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանը:
Անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` 1980թ. ծնված Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպելու համար ձերբակալվել և ոստիկանություն էր բերման ենթարկվել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբորորդին` 1978թ. ծնված Ստեփան Հակոբյանը:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ դեղերի, դեղագործական արտադրանքի, բժշկական նշանակության առարկաների, բժշկական գործիքների, սարքերի և տեխնիկայի պետական գրանցման համար պետք է գանձվի պետական տուրք համապատասխանաբար`
Այսօր՝ ժամը 11:26-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վարչական տարածքի դատարկ սենյակներից մեկում, ըստ նախնական վարկածի, հոսանքի տատանման հետևանքով բռնկվել են հոսանքի մալուխները:
Մենք պահանջում ենք, որպեսզի ՀՀ կառավարությունը ստանձնի իր պարտավորությունները և երաշխավորի սույն միջոցառման իրականացումը և դրա անվտանգությունը, համապատասխան դահլիճ տրամադրի ֆիլմի հանրային ցուցադրության, և հանդիսատեսի անխոչընդոտ դիտման համար:
Երեկ տեղի է ունեցել «Նվիրիր կյանք» հիմնադրամի բարեգործական ցուցահանդես- վաճառքը: Հիմնադրամի գործունեության կարճ ընթացքում թվով 98 երեխա է բուժվել:
Երեկ ԱԺ-ում ներկայացվեցին Հանրային հեռուստառադիոընկերության 2010-2011թթ. հաշվետվությունները, որից, կարծես, բացառապես գոհ էր միայն Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:
ՀՀԿ-ից հարցաքննվել են մի քանի անձինք, թույլ տվեք այս պահին անուններ չհրապարակել. քանի որ ձեռքիս տակ չունեմ նշումներ` չեմ հիշում:
Մենք ակնհայտ մոլորության մեջ ենք` կարծելով, թե հաշմանդամներն ունեն մեր ուշադրության ու հոգատարության կարիքը: Մե՛նք ունենք նրանց կարիքը` մեր կողքին: Նրանք` պայմանական հիվանդ մարդիկ, հնարավորություն են տալիս մեզ` պայմանական առողջներիս, չկերպարանափոխվելուգ
«Հասկանո՞ւմ եք, ես արդարություն եմ ուզում: Այս անօրինականությունները պետք է կանխվեն, ի վերջո, մարդիկ ստրուկ չեն, որ օր ու գիշեր աշխատեն առանց պատշաճ վարձատրության»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը մինչ օրս նախաքննական մարմնին ցուցմունք չի տվել:
Երեկ երեկոյան «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» ցուցասրահում տեղի ունեցավ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հերթական բարեգործական ցուցահանդես- վաճառքը: Հիմնադրամը ձևավորվել է 2009թ. ռուսաստանյան «Նվիրիր կյանք» հիմնադրամի աջակցությամբ, որի նախագահն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հիմնադրամի առաքելությունն է՝ օգնության ձեռք մեկնել օնկոլոգիական, հեմատոլոգիական և այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին և նրանց ընտանիքներին: Այս ցուցահանդես-վաճառքը հիմնադրամի նախաձեռնած թվով երկրորդ նմանատիպ միջոցառումն էր: Իր գործունեության կարճ ժամանակահատվածում թվով 98 երեխա է բուժվել:
Այսօր Լունապարկում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Նոր կարուսելի փորձարկման ժամանակ կարուսելից մեկ հատված է պոկվել և ընկել մի խումբ մարդկանց վրա:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդուն՝ Արտակ Գևորգյանին, դատապարտել է պայմանական ազատազրկման: Գործը քննվել է արագացված դատաքննության կարգով:
«Փուչիկների գործով» մեկ տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի կնոջ` Մարինե Բոզոյանի «168 ժամ»-ին տված հարցազրույցը փոխել է գործի ընթացքը: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը medialab.am-ի հետ զրույցում նշել է, որ հարցազրույցը, որի ընթացքում կինը նոր մանրամասներ է հաղորդում տեղի ունեցածի մասին, դատախազության համար բավարար հիմք է դատարան միջնորդագիր ներկայացնելու և գործի նոր քննություն իրականացնելու:
ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահությունը որոշել է ստեղծել առանձնացված բանկային հաշիվ սիրիահայությանն օժանդակելու համար:
Գյումրու տնակային ավաններ մեր`«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներիս պարբերական այցելությունների, աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքների հետ շփումների ընթացքում երբեմն այնպիսի դաժան պատմությունների ենք ականատես լինում ու այնպիսի սարսափելի ճակատագրերի տեր մարդկանց ենք հանդիպում, որ ակամա չենք ուզում հավատալ, թե այդ ամենը կատարվել ու կատարվում է մեր օրերում, մեր կողքին:
Հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը իր տեսակետն է հայտնել առաջիկայում սպասվող հայ մասոնների համաժողովի մասին՝ զգոնության կոչ անելով հասարակությանը սպասվող իրադարձությանն ընդառաջ:
Հոկտեմբերի 12-ին շինարարական աշխատանքների ժամանակ «Սիրող սրտեր» բնակելի թաղամասում հայտնաբերվել էր մի քարաբեկոր որի, վրա տարօրինակ ժայռապատկերներ էին արված: Ժայռապատկերի կենտրոնում պատկերված անհասկանալի իրը զարմանալիորեն նման էր ժամանակակից սենսորային հեռախոսի: