Թագուհի Թովմասյանը պահանջում է, որ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ

ԱԺ նախագահին պաշտոնական գրությամբ տեղեկացրել եմ, որ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խանգարել է իմ ճեպազրույցը՝ երբ խոսում էի Բաքվի բանտում խոշտանգվող հայ գերիների մասին։ Նրա վարքագիծը խախտում է ոչ միայն պատգամավորի գործունեության երաշխիքներն, այլև` լրագրողների իրավունքները։

Պահանջում եմ, որ Հովհաննիսյանը ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, իսկ արդյունքները լինեն հրապարակային։ Խորհրդարանը չի կարող հանդուրժել խուլիգանություն։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930