Խաչիկյանը հրաժարվում է ցուցմունք տալ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը մինչ օրս նախաքննական մարմնին ցուցմունք չի տվել:

Ըստ Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանի՝ դա պաշտպանության գործելաոճ է:

«Նա կարող է էս փուլում հրաժարվել ցուցմունք տալուց, դեռ որևէ նորություն չկա, քննչական գործողություններ չեն կատարվել: Պարոն Խաչիկյանը հիմա գտնվում է Երևան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում: Ես նրա հետ հանդիպելու եմ երկու օրից»,- «Ա1+»-ին ասել է փաստաբանը:

Վազգեն Խաչիկյանը մեղադրվում է 240 մլն դրամ կենսաթոշակային ֆոբդից յուրացնելու մեջ: Ժորա Վարոսյանի խոսքով` Վազգեն Խաչիկյանը չի ընդունել իր մեղքը։

«Օրենքով սահմանված կարգով նա կարող է լռել»,- նշել է Ժորա Վարոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս