Պետք է հեռացնենք այս իշխանություններին. Արծվիկ Մինասյան

Գլխավոր դատախազն այս ամբիոնից հնչեցնում էր ամենատարբեր կեղծ մեղադրանքներ, որոնք ամեն օր փուչիկի նման պայթում են, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Պետք է արձանագրել, որ ժողովրդավարական բաստիոն հայտարարված Հայաստանում ոչ միայն ժողովրդավարության որևէ նշույլ չկա, այլ իրավական պետությունը հիմնավորապես ոտնահարվում և արհամարհվում է։ Քաղաքական հետապնդումները ոչ միայն կալանավորվածներին, այլ նաև ապօրինի քրեական հետապնդումներին են վերաբերում»,- նշեց նա։

Մինասյանի խոսքով՝ մարդիկ քաղաքական հետապնդման են ենթարկվում իրենց արժանապատվությունն ու ճշմարտությունը հաստատելու համար։

«Չպետք է ընկճվել, պետք է պայքարել, քանի որ այս իշխանությունների հեռացման համար մեզնից պահանջվում է համախմբում»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930