Որքան վճարել դեղերի և դեղագործական արտադրանքի գրանցման համար
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ դեղերի, դեղագործական արտադրանքի, բժշկական նշանակության առարկաների, բժշկական գործիքների, սարքերի և տեխնիկայի պետական գրանցման համար պետք է գանձվի պետական տուրք համապատասխանաբար`
1. նոր ակտիվ նյութեր պարունակող դեղերի առաջին դեղաձևի կամ դեղաչափի, նոր դեղի նոր դեղաձևի կամ դեղաչափի համար` 70.000 դրամ,
2. հայտնի դեղերի նոր զուգորդումների համար` 40.000 դրամ,
3. վերարտադրված (գեներիկ) դեղերի առաջին դեղաձևի կամ դեղաչափի, յուրաքանչյուր հաջորդ դեղաձևի կամ դեղաչափի համար` 40.000 դրամ
4. դեղանյութերի պետական գրանցման համար` 30.000 դրամ,
5. բուսապատրաստուկներ, այլ բնական ծագում ունեցող պատրաստուկներ` 10.000 դրամ,
6. հոմեոպաթիկ դեղերի համար` 2000 դրամ,
7. ախտորոշիչ միջոցների «ին վիտրո» (in vitro), կենսաբանական ակտիվ միացություններ պարունակող սննդային հավելումների, բուժական նշանակության մանկական սննդի և դեղարարական արտադրանքի համար` 20.000 դրամ,
8. բժշկական նշանակության առարկաների, բժշկական գործիքների, սարքերի և տեխնիկայի 1-ին դասի համար` 10.000 դրամ,
9. բժշկական նշանակության առարկաների, բժշկական գործիքների, սարքերի և տեխնիկայի 2-րդ դասի համար` 20.000 դրամ,
10. բժշկական նշանակության առարկաների, բժշկական գործիքների, սարքերի և տեխնիկայի 3-րդ դասի համար` 30.000, իսկ դեղագործական արտադրանքի, արտադրող ընկերության անվանման, փաթեթավորման և արտադրանքի անվտանգության, արդյունավետության և որակի վրա չազդող այլ փոփոխությունների հետ կապված գրանցման հավաստագիրը վերաձևակերպելու համար` 5000 դրամ:
«Փաստինֆո»