Անհայտ ճակատագրով գյումրեցի անօթևան կինը (տեսանյութ)

Գյումրու կենտրոնական մթերային շուկայում սայլակներով ապրանքներ տեղափոխողների շարքում անմիջապես աչքի է ընկնում ամրակազմ մի կին: Նա 43-ամյա, երեք երեխաների միայնակ մայր Ալմաստ Հակոբյանն է, ով նույնիսկ սեփական տնակ չունի և ապրում է Գյումրու տնակային ավաններից մեկում՝ իր հին ծանոթներից մեկի վագոն-տնակում: Նրա ընտանիքը բնակարանային փոխհատուցման ենթական չէ, քանի որ երկրաշարժի հետևանքով բնակարան չի կորցրել և անհայտ է, թե նրանք երբևէ բնակարան կունենան, թե չէ:

Այդ ծանոթուհու տնակում երկար տարիներ բնակվում է միայնակ, իսկ նրա երեխաները դեռևս մակուց ապրում և մեծանում են Երևանի մանկատներից մեկում:

«Շիրակ կենտրոն»

Տեսանյութեր

Լրահոս