Բաժիններ՝

Արտակարգ դեպք Լունապարկում

Այսօր Լունապարկում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Նոր կարուսելի փորձարկման ժամանակ կարուսելից մեկ հատված է պոկվել և ընկել մի խումբ մարդկանց վրա:

Նրանցից մեկը` «Լունապարկի» աշխատակից 25-ամյա Սամվել Ղազարյանը, մարմնական լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ ենթարկվել է գլխի վիրահատության: Մեր ունեցած տվյաներով` նա ստացել է գանգոսկրի կոտրվածք, և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Մյուս տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Մեր ունեցած տեղեկություններով` Սամվել Ղազարյանը նկարիչ է, եւ Լունապարկի կարուսելների վրա նկարում է: Դեպքի մանրամասները ճշտել չհաջողվեց. Մեկ վարկածի համաձայն կարուսելից մի կտոր է պոկվել, մյուսի համաձայն`աշխատելու պահին աստիճան է շրջվել եւ ըն կել հավաքված 4 երիտասարդների վրա, նրանցից լուրջ տուժել է միայն Սամվել Ղազարյանը, մեկը ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ, մյուսներին հաջողվել է խուսափել վնասվածքներից:

«Սկոբ » ՍՊԸ գործադիր տնօրեն Սուրեն Գյուլամբարյանը Ա1+-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ կարուսելը դեռ շահագործման հանձնված չէր, եւ ընդամենը մեկ դետալ էր պետք վերեւից հանել, փոխել, իսկ այդ աշխատող տղան, անփութության հետեւանքով, կորցրել է հավասարակշռությունն ու աստիճանով շուռ եկել:

Լիլիթ Սարգսյան
ՀՊՄՀ հեռուստալրագրության չորրորդ կուրսի ուսանող

«Ա1+»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս