Բաժիններ՝

Ռոբերտ Մելքոնյանն Ահարոն Ադիբեկյանին առաջարկում է սոցհարցում անցկացնել ֆեյսբուքում

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարկավոր է առաջարկել Ադիբեկ Ահարոնյանին հետազոտություն անցկացնի ՖԲ-ում, թե մեկնաբանություն կատարող որոշակի շրջանակները, որոնք անխտիր բոլորին հայհոյում են, թքում, մրում, քննադատում, խելք, աշխատել սովորեցնում կյանքում երբևիցե որևէ լավ բան, մի որևէ դրական աշխատանք կատարե՞լ են, թե՞ ոչ: Կամ` ընդհանրապես աշխատել են, աշխատում են, եթե աշխատում են, ապա ինչպե՞ս են բնութագրվում, իրենցից որպես քաղաքացի, որպես մարդ, որպես մասնագետ որևէ բան ներկայացնո՞ւմ են, թե՞ ոչ, մի լավ բան, դրական բան ժողովրդի, պետության, Հայրենիքի համար երբևիցե կատարե՞լ են, թե՞ ոչ…

Ինձ թվում է, հիմնականում` ոչ…»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս