Ռուս գիտնականները թմրամոլության բուժման համար դեղամիջոցներ են ստեղծում

Ռուս գիտնականները դեղամիջոցներ են մշակում թմրամոլության բուժման համար: Ըստ «Аргументы и факты»-ի` այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:

Վերջինիս փոխանցմամբ՝ այդ դեղամիջոցներն ունակ կլինեն ջնջել թմրամոլների հիշողությունը, որը պատասխանատու է թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից կախվածության մեջ ընկնելու համար:

«Մեր թմրամիջոցների գիտական կենտրոնը զբաղվում է այս տիպի նորարարական դեղամիջոցների ստեղծմամբ: Մենք ունենք մշակված ծրագրեր, որոնք, ըստ էության, շատ արդյունավետ են»,- ասել է ՌԴ առողջապահության նախարարը:

ՌԴ ԱՆ-ից վստահեցրել են, որ մշակվող տեխնոլոգիաները լինելու են ամենաարդյունավետը:

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վրոնիկա Սկվորցովայի տվյալներով՝ վերջին 5 տարիների ընթացքում թմրամիջոցներ օգտագործող մինչև 14 տարեկանների թիվը նվազել է 37,5%-ով, իսկ 15-17 տարեկանների շրջանում՝ 42,4%-ով:

 

Տեսանյութեր

Լրահոս