Բաժիններ՝

Հոնկոնգում արևադարձային փոթորկի պատճառով փակ են դպրոցները

Հոնկոնգում դպրոցներն ու շատ բիզնեսներ օգոստոսի 8-ին փակ են՝ պայմանավորված Տապահ արևադարձային փոթորկով, որը մոտենում է ուժեղ քամիներով ու հորդառատ անձրևներով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ անբարենպաստ եղանակային պայմաններից ելնելով չեղարկվել են մի շարք թռիչքներ։

Օգոստոսի 8-ի առավոտվա դրությամբ՝ փոթորիկ հասցրած վնասները նվազագույն են, չկան տեղեկություններ սողանքների կամ խոշոր հեղեղումների մասին։

Այդուհանդերձ, տրանսպորտային միջոցների, այդ թվում և շոգենավերի, ավտոբուսների ու տրամվայների շարժը դադարեցված է։ Երկաթուղային փոխադրումներն իրականացվում են ավելի երկար ընդմիջումներով։

Հոնկոնգի միջազգային օդանավակայանի մոտակայքում գրանցվել են քամիներ 101 կմ/ժամ արագությամբ։ Չինաստանի Շենժեն քաղաքում ևս դպրոցները փոթորկի հետևանքով փակ են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս