iPhone-ով ժայռապատկերի առեղծվածը բացահայտված է (տեսանյութ)

Հոկտեմբերի 12-ին շինարարական աշխատանքների ժամանակ «Սիրող սրտեր» բնակելի թաղամասում հայտնաբերվել էր մի քարաբեկոր որի, վրա տարօրինակ ժայռապատկերներ էին արված: Ժայռապատկերի կենտրոնում պատկերված անհասկանալի իրը զարմանալիորեն նման էր ժամանակակից սենսորային հեռախոսի: Գտածոն «Էկոպանել Շին» ընկերության ղեկավարության կողմից հանձնվել էր հատուկ փորձագիտական ուսումնասիրության: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ քարը փորագրված է մոտավորապես 1-2 տարի առաջ` ժամանակակից գործիքների միջոցով և ամենայն հավանականությամբ երեխայի կողմից:
Թեև քարը որևէ պատմամշակութային արժեք չի ներկայացնում` «Սիրող սրտեր» թաղամասի տնօրինությունը որոշում է կայացրել հետագայում այն թաղամասում պահելու մասին: Ընկերությունը խոստանում է նվիրել նոր iPhone 5 հեռախոս ժայռապատկերի հեղինակին, եթե վերջինս ներկայանա և պատմի թե ինչպե՞ս և ի՞նչ նպատակներով է նա փորագրել քարի վրայի պատկերները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031