
Լամին Յամալը Թուրքիայում կորցրել է անձնագիրը

Իսպանիայի հավաքականի 18-ամյա թևային հարձակվող Լամին Յամալը 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Թուրքիայի դեմ խաղից հետո հայտնվել է անսովոր իրավիճակում։
Ըստ Beyaz Futbol-ի՝ ֆուտբոլիստը երկար ժամանակ փնտրել է իր անձնագիրը, նույնիսկ վերադարձել է հանդերձարան, բայց չի կարողացել գտնել այն, փոխանցում է sportaran.com-ը։
Պահի տեսանյութը արագ տարածվել է սոցիալական ցանցերում։
«Բարսելոնայի» աստղի կողմից փաստաթուղթը փնտրելու ընթացքում ամբողջ թիմը սպասել է ավելի քան մեկ ժամ, սակայն ավտոբուսը Յամալին տեղափոխել է առանց անձնագրի։ Դեռևս անհայտ է, թե ինչպես է իսպանացին կարողանալու լքել Թուրքիան առանց փաստաթղթի։