Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով «Նուբարաշեն» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ Համբարձում Մկրտչյանն ու Դավիթ Մամիկոնյանը, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ազատվել են աշխատանքից:
«Macmillan Cancer Support» ընկերության աշխատակիցներին մտահոգել է նաև այն հանգամանքը, որ հարցված երեխաների մի մասն ասել է, թե «քաղցկեղ» բառն իրենց վախեցնում է:
Այսօր Եղվարդի խճուղում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1952 թ. ծնված Հովհաննես Փարվանյանին: Վերջինս տեղում մահացել է:
ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 13.05-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 16-րդ կմ-ում՝ Թորոսգյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Ինդոնեզական Ճավա ու Սումատրա կղզիները բաժանող Զոնդի նեղուցում, Արևմտյան Ճավայի մայրաքաղաք Բանդունգ քաղաքի մոտ ակտիվացել է «Տնկուբան-Պրաու» հրաբուխը:
Աղետի գոտում շարունակում են փրկարարական աշխատանքները: Աղետի գոտի են ուղարկվել վրաններ ու անհրաժեշտ իրեր:
Չինաստանի հարավարևմտյան հատվածում տեղի են ունեցել մի շարք երկրաշարժեր, որոնց մագնիտուդը հասել է մինչև 5.7-ի: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Նրան մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ինչի հետևանքով Ա. Բադալյանը և «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայի ուղեվոր՝ 1995թ. ծնված Մանվել Մկրտչյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն:
Ներգաղթյալների թվում հիմնականում Սիրիայի, Պաղեստինի և Իրաքի քաղաքացիներ են: 15 մետրանոց ձկնորսական նավը խորտակվել է ժայռերին բախվելուց հետո:
Արարողության ամսաթիվն ու վայրը չի հաղորդվում: Նրա մարմինը կամ մոխիրը ջրին հանձնելուց հետո, կանցկացվի կրոնական ծիսակարգ, այնուհետև 7 հոգանոց դասակը 3 անգամ օդ կկրակի:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Բեյնը կրակ էր բացել անջատողականների կուսակցության համագումարում, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին Մոնրեալում (Քվբեք մարզ): Տղամարդը կրակել էր այն պահին, երբ կուսակցության առաջնորդ Պոլին Մարուան բեմից ելույթ էր ունենում՝ նվիրված ընտրութուններում անջատողականների հաղթանակին: Հրաձգությունը տեղի է ունեցել ոչ թե հենց շենքում, որում տեղի էր ունենում համագումարը, այլ դրա դիմաց: Դրա հետևանքով մեկ մարդ սպանվել է, ևս մեկը՝ վիրավորվել:
1993թ. հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ռմբակոծության հետևանքով Մերին կորցրեց երկու ձեռքերն ու ոտքի մի մասը: «Նախկինում մեծ ցավով էի էս ամենը պատմում, հիմա` չէ: Մարդիկ արդեն գիտեն դա: Էդ օրվա հետ կապված ամեն ինչն եմ հիշում: Գնացել էի պապայիս գարաժը, էնտեղ մի շուն կար, ուզում էի տուն բերել… Հետո հիշում եմ, որ մոտեցա աղբյուրին, որ լվացվեմ… Էդ պահին ռումբը պայթեց:
«Ընտրակաշառքը հիմնականում գումարի տեսքով ա բաժանվում, չնայած ինքը փորձում ա օգնության ձևով անել. ժողովրդին հասնող օգնության որոշ մասը պահեստավորել ա, դրանցից են տալիս՝ ձեթ ա, այլուր ա, մածուն ա… Բայց առավելապես օգտագործում ա ֆինանսականը»:
Երևանում` սեպտեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 9-11-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:
Օգոստոս 25-ին կայացած առաջին դատական նիստին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանին բացարկ է հայտնել այն հիմքով, որ դատախազը տուժող կողմի միջնորդությունը նախատեսված ժամկետում լուծում չի տվել, իսկ գործը առանց դրա մտել է դատարան, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենքով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմնաված նորմի խախտում է:
Ծովինարի որդին` զինծառայող Վիգեն Հայրապետյանը առաջին հայն էր, որ զոհվեց սիրիական հակամարտության հետեւանքով:
Արամ Հ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1992 թ. ծնված Արտյոմ Կ.-ն: Սեպտեմբերի 5-ին Արտյոմ Կ.-ն ոստիկանություն է ներկայացել և խոստովանել, որ նշված հանցագործությունն ինքն է կատարել: Արտյոմ Կ.-ն ձերբակալված է, նախաքննությունը շարունակվում է:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ընկերության միջեւ կնքված պայմանագրի համաձայն, 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների հեռարձակման իրավունքը փոխանցվել է «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ընկերությանը, որի արդյունքում 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները կհեռարձակվեն ընկերության կառավարման ներքո գտնվող «Արմենիա Թի-Վի» հեռուստաընկերությամբ:
Հաշվառված միայնակ կենսաթոշակառուին, մանկատան շրջանավարտին կամ այլ սոցիալական իրավիճակում հայտնված բնակարանի խիստ կարիք ունեցող անձին կամ ընտանիքին պետությունը 5-10 տարվա պայմանագրով կհատկացնի սոցիալական բնակարան:
Հայաստանում ալպինիզմի` որպես սպորտաձև, զարգացման հնարավորություններ չկան: Խորհրդային տարիներին ալպինիզմով զբաղվող բազմաթիվ անհատներ և ֆեդերացիաներ կային, որոնք հոգում էին ոլորտի զարգացման և մարզիկների կարիքները: Այսօր այդ ամենը բացակայում է:
Խմբի անդամ նյարդաբան Արմեն Գալստյանը ևս կարծում է, որ բժիշկներին սխալի դեպքում հասարակությունից մեկուսացնլ պետք չէ, կարելի է ընդամենը զրկել նրան լիցենզիայից:
Մոտ 50 մարդու հաջողվել է ինքնուրույն ափ հասնել և փրկվել: Մնացածների որոնման աշխատանքները շարունակվում են: Դեռևս հայտնի չէ, թե ուր էր ուղևորվում ապօրինի ներգաղթյալներով լեցուն այդ նավը:
Սոդայով կեղծվածության դեպքեր հայտնաբերվել են «Անի-Թամարա», «Բիոկաթ», «Դուստր Մարիաննա», «Աշտարակ կաթ», «Մուլտի Ագրո», «Արզնի կաթ», «Թամարա» ընկերություններում:
Պատարագի համար արդեն պատրաստ Աղթամար կղզում մեկ օր սկսելու են հերթապահել շտապօգնության եւ ոստիկանության անձնակազմերը։ Պատարագին հետեւելու եւ լուսաբանելու համար լրագրողների համար հատուկ վրան է տեղադրվելու։
Ձեռնարկվում են միջոցառումներ նշված ավտոմեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:
««ՄԵՐ ՏՊԱՐԱՆԸ» ՍՊԸ-ի անձնակազմը ներողություն է խնդրում «Հայկական ժամանակ» և «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերի խմբագրակազմերից, ինչպես նաև երկու թերթերի ընթերցողներից տեղի ունեցածի կապակցությամբ»:
Աֆյոնկարահիսարի նահանգապետ Իրֆան Բալքանլըօղլուն ընդգծել է, որ պայթյունն ահաբեկչական հարձակման կամ խափանարար գործողության հետևանք չէ: Պայթյունի պատճառներն անհայտ են մնում:
Ըստ տեղի դատախազի հայտարարության` սպանության 4 զոհերից 3-ը Մեծ Բրիտանիայից զբոսաշրջիկներ եւ մեկ ընտանիքի անդամներ են եղել: Դատախազը նաեւ նշել է, որ մեքենայում հայտնաբերվել է ողջ մնացած 4-ամյա աղջնակ, որն այնտեղ անցկացրել է 8 ժամ: Նրա վիճակի մասին չի հաղորդվում: