Բաժիններ՝

Ռոբերտ Գրիգորյան. «Մեծամորում յուրաքանչյուրի խնդիրն իմ խնդիրն է» (լուսանկարներ)

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում չկան պաշտոնյաներ ու նրանց ստվերում գտնվող մարդիկ, չկա «սա իմն է, սա՝ քոնը» տարանջատումը: Կա ժողովուրդ, որը միահամուռ փորձում է երիտասարդ քաղաքի զարգացման գործում ունենալ իր ներդրումը:

«Լավ քաղաք ունենալու համար, առաջին հերթին, պետք է ժողովրդի հետ լինես, տեսնես նրա խնդիրները, և դրանցից վախենալու փոխարեն՝ լուծման ուղիներ փնտրես».,- այսպիսին է լավ քաղաք ունենալու նախապայմանը Մեծամորի համայնքապետ Ռոբերտ Գրիգորյանի համար:

Mecamor-Armavir-qaxaq (8)

Mecamor-Armavir-qaxaq (7)

Կարդացեք նաև

Mecamor-Armavir-qaxaq (6)

Նա իր պաշտոնավարման ընթացքում հասցրել է աշխատանքային գործիքները ձեռքին՝ մասնակցել Մեծամորի մարզահամալիրի բարեկարգման, քաղաքի նոր զբոսայգու շինարարական աշխատանքներին, համաքաղաքացիների հետ զբոսայգու համար նստարաններ է պատրաստել: Մեր այցելության պահին նրա մասնակցությամբ բանվորները նորակառույց բեմահարթակին տանիք էին ամրացնում:

«Քաղաքում գրեթե բոլորին գիտեմ, գիտեմ՝ ով ինչ խնդիր ունի, որովհետև ես նրանցից մեկն եմ: Յուրաքանչյուրի առօրյա խնդիրը նաև իմ խնդիրն է: Մեծամորի յուրաքանչյուր քաղաքացի կարող է ցանկացած պահի դիմել քաղաքապետարանի օգնությանը»,- մեզ հետ զրույցում ասաց Ռոբերտ Գրիգորյանը:

Այժմ Մեծամորում բարեկարգում են մայթեզրերը, կատարում բետոնապատման աշխատանքներ, իսկ ձմռանը, երբ դրսում աշխատելը կբարդանա՝ ծրագրում են վերանորոգել մանկապարտեզի դահլիճները: Ամեն խնդիր չէ, սակայն, որ ունի իր հստակ լուծումը:

Mecamor-Armavir-qaxaq (2)

Mecamor-Armavir-qaxaq (1)

«Քաղաքի առաջ ծառացած մարտահրավերները շատ են: Կա բազմաբնակարանային շենքերի տանիքների հետ կապված խնդիր, 13 շենքում վերելակների բարեկարգում պետք է իրականացվի, դրանցից 5-ում արդեն կատարվել են համապատասխան աշխատանքներ: Ի վերջո, երիտասարդ քաղաք է, և խնդիրները չեն կարող քիչ լինել»,- պատմում է Ռոբերտ Գրիգորյանը:

Robert-Grigoryan (1)

Mecamor-Armavir-qaxaq (5)

Մեծամորի խնդիրներից առաջնայինների շարքում է նաև բնակչության զբաղվածության հարցը: Բնակիչների մեծ մասն աշխատում է ատոմակայանում (ՀԱԷԿ), մյուսները՝ հիմնականում այլ քաղաքներում, քանի որ տեղում արտադրամասեր չկան, միայն փոքր բիզնեսներ են: Ռոբերտ Գրիգորյանն ասում է, որ խնդիրները լուծելիս փորձում է ներգրավել նաև քաղաքի երիտասարդությանը. «Փորձում ենք այնպես անել, որ երիտասադները ևս մասնակից լինեն քաղաքում տարվող աշխատանքներին: Միաժամանակ, չենք մոռանում նրանց հանգստի մասին. պարբերաբար կազմակերպում ենք համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ,- պատմում է քաղաքապետն ու ավելացնում,- Արմավիրի մարզից, հավանաբար, ամենաշատը մեր քաղաքի երիատասարդներն են սովորում բարձրագույն համալսարաններում»:

 

Առաջիկա անելիքներից խոսելիս Մեծամորի քաղաքապետը նշեց, որ սպասում են մարզպետի միջնորդությամբ կառավարությունից որոշակի գումարի փոխանցմանը, որպեսզի դրա միջոցով բնակելի շինությունների տանիքները վերանորոգվեն:

ԳԱՅԱՆԵ ԱԲԱՍՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս