Երիտասարդ աղջկա բուժման համար անհրաժեշտ է 5000 եվրո գումար
Սիրելի՛ բարեկամներ, ընկերներ, հարազատներ, Հասմիկ Հովհաննիսյանը ունի մեր շտապ օգնության կարիքը:
Հասմիկը, ով տառապում է արյան ստաֆիլակոկային խրոնիկական սեփսիսով, որը զուգակցվում է մի քանի այլ հիվանդությունների հետ, կարիք ունի իր բարդ հիվանդությունը բուժելու միայն արտասահմանում: Վիճակը ծայրահեղ ծանր է: Նախնական պայմանավորվածության համաձայն` բուժումը Գերմանիայում շարունակելու համար անհրաժեշտ է շուրջ 5000 եվրո գումար: Հասմիկը ներկայում չի աշխատում, իսկ նրա ծնողներն անգամ արտագնա աշխատանքի պայմաններում չեն կարողանում հոգալ բուժման ծախսերը: Յուրաքանչյուրիս սրտացավ վերաբերմունքով ու նյութական հնարավոր աջակցությամբ նրան փրկելու համար «ՅՈՒՆԻԲԱՆԿ»-ում հաշվեհամար է բացվել, որտեղ փոխանցումները կարելի է կատարել հետևյալ հաշվեհամարներին.
(ստացող՝ Հասմիկ Հովհաննիսյան)
24 10 03 06 67 43 07 AMD
24 10 03 06 67 43 08 USD
24 10 03 06 67 43 09 EUR
Հ.Գ. Հասմիկը հասարակական ակտիվիստ է, հանդիսանում է մի քանի հասարակական կազմակերպության անդամ, Երիտասարդական միության ղեկավար: Նրա նախաձեռնությամբ կազմակերպվել են շուրջ 25-30 բարեգործական ակցիաներ, որոնց ժամանակ հանգանակած գումարներով օգնություն է հասցվել սահմանամերձ գյուղերում ապրող ընտանիքներին, անապահով ծերերին ու ծնողազուրկ երեխաներին: Սակայն ճակատագրի հեգնանքով կամ դժբախտ պատահականությամբ` այսօր այս անմեղ աղջիկը մեր սիրո և առատաձեռնության կարիքն ունի: Խնդրում ենք, բռնեք օգնության խնդրանքով դեպի ձեզ պարզված այս ձեռքը: Հանուն Հասմիկի և նրա ու մեր գեղեցիկ ապագայի՝ հայցում ենք ձեր ուշադրությունն ու աջակցությունը` փրկելու կյանքով ու մեծ երազանքներով լեցուն այս աղջկան:
Նախաձեռնող՝ Հասմիկի Հովհաննսիյանի ակտիվիստ ընկերներ: