Սեպտեմբերին Հայաստանում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 1-2 աստիճանով
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության տեղեկատվության, սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է նորմայից բարձր 0.5-1 աստիճանով, ՀՀ Սյունիքի մարզում` 1-2 աստիճանով:
Միջին տասնօրյակային ջերմաստիճանն առաջին տասնօրյակում եղել է նորմային մոտ մի փոքր դրական և բացասական շեղումներով, երկորդ տասնօրյակում` նորմայից բարձր 1-2 աստիճանով, երրրորդ տասնօրյակում` նորմայից ցածր 1-2 աստիճանով:
Միջին առավելագույն ջերմաստիճանը Սյունիքի հովիտներում կազմել է +26 +290C, Արարատյան դաշտավայրում` +26 +280C, Արագածոտնի նախալեռներում` +25 +270C, ՀՀ Տավուշի մարզում` +22 +260C, ՀՀ Լոռու մարզում` +20 +230C, Սյունիքի նախալեռներում` +20 +220C, ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում` +18 +230C:
Ամենաբարձր ջերմաստիճանը տարածաշրջանների մեծ մասում դիտվել է սեպտեմբերի 1-ին: Սյունիքի հովիտներում գրանցվել է +35 +380C, Արարատյան դաշտավայրում` +34 +360C, ՀՀ Տավուշի մարզում` +27 +310C, Արագածոտնի նախալեռներում` +28 +320C, ՀՀ Լոռու մարզում` +23 +270C, Սյունիքի նախալեռներում` +29 +330C, ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում` +26 +310C:
Միջին նվազագույն ջերմաստիճանը ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում կազմել է +3 +80C, ՀՀ Լոռու մարզում`+4 +90C, Սյունիքի նախալեռներում`+8 +100C, ՀՀ Տավուշի մարզում` +8 +130C, Արագածոտնի նախալեռներում` +10 +130C, Արարատյան դաշտավայրում` +10 +150C և Սյունիքի հովիտներում` +13 +170C:
Ամենացածր ջերմաստիճանը տարածաշրջանների մեծ մասում դիտվել է սեպտեմբերի 27-ին: ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում գրանցվել է -2 +30C, ՀՀ Լոռու մարզում` -1 +40C, ՀՀ Տավուշի մարզում` +2 +70C, Սյունիքի նախալեռներում` +3 +70C, Արարատյան դաշտավայրում, Արագածոտնի նախալեռներում և Սյունիքի հովիտներում` +8 +120C:
Ամսական տեղումների քանակն Արարատյան դաշտավայրում կազմել է նորմայի 44-185%-ը, ՀՀ Լոռու մարզում` 90-172%, ՀՀ Շիրակի մարզում` 83-189%, ՀՀ Արագածոտնի մարզում` 41-165%, ՀՀ Գեղարքունիքի մարզում` 43-120%, ՀՀ Տավուշի մարզում`64-91%, ՀՀ Սյունիքի մարզում` 46-127% և ՀՀ Կոտայքի մարզում` 94-127%:
Սեպտեմբերի 1-ին, 4-5-ին, 11-13-ին, 16-ին, 21-ին, 25-ին և 29-ին առանձին շրջաններում, 18-20-ին և 22-24-ին տարածաշրջանների զգալի մասում դիտվել են տեղումներ: Սեպտեմբերի 16-ին ՀՀ Տավուշի մարզում, 20-ին ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում դիտվել է կարկուտ 0.7-1.5 սմ տրամագծով:
Սեպտեմբերի 13-ին, 22-23-ին և 29-ին առանձին վայրերում դիտվել է մառախուղ 50-500 մ տեսանելիությամբ: Սեպտեմբերի 4-5-ին, 7-8-ին, 11-ին, 18-20-ին, 24-26-ին և 28-ին տեղ-տեղ դիտվել է քամու ուժգնացում, արագությունը` 6-15 մ/վրկ, պոռթկումները`16-20 մ/վրկ:
Հանրապետության գետերում միջին ամսական ելքերը կազմել են նորմաների 80-130%-ը, առանձին գետերում (Ախուրյան, Վարդենիս, Մարտունի, Վեդի, Արփա գետի ավազան)`170-210%, Սևջուր, Մեղրիգետ, Ողջի և Որոտան գետերում` 15-50%:
Սևանա լճի մակարդակը սեպտեմբեր ամսվա ընթացքում իջել է 8 սմ-ով և սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել 1 900.30 մ, որը 2012թ. նույն օրվա համեմատ բարձր է 7 սմ-ով: Սևանա լճից բաց թողնված ջրի քանակը կազմել է 10.988 մլն. խոր. մ։