Բաժիններ՝

Մեղադրվում է անչափահասի՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 4-ին կշարունակվի անչափահասի պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, գործով մեղադրանք է առաջադրվել Ա. Գրիկուրովային: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նպաստել է անչափահաս Ի. Ե.-ի պոռնկությամբ զբաղվելուն:

Ա. Գրիկուրովային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ շահագործման նպատակով երեխային, հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև այդպիսի անձանց շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը, ինչպես նաև 262-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը, որը կատարվել է անչափահասին օգտագործելով: Ա. Գրիկուրովայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործով նախագահող դատավորը Մնացական Մարտիրոսյանն է:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս