
Դիլիջանում խանութ-կրպակ է այրվել

Նոյեմբերի 2-ին, ժամը 18.06-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ուսանողական փողոցում այրվում է կրպակ:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻ նախարարությունից:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ուսանողական փողոցի թիվ 8/1 շենքի մոտակայքում գտնվող խանութ-կրպակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.45-ին, մարվել՝ 19.00-ին: Այրվել է Ք.Թ.-ին պատկանող խանութ-կրպակն ամբողջությամբ՝ 18 քմ մակերեսով: