Պուտինին նախագահականից կփախցնեն ԿԳԲ, հետո օդանավակայանում կխփի Սերժի Սարգսյանի հրաժարականը. Շանթ Հարությունյանի ծրագիրը
Արդեն երեք օր Ազատության հրապարակում «Ես սկսում եմ հեղափոխություն» պաստառով նստացույց անող «Ազգային Միացյալ նախաձեռնության» համակարգող, «7-ի» գործով նախկին մեղադրյալ Շանթ Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում որոշ մանրամասներ պատմեց իր ծրագրած հեղափոխությունից: Շանթ Հարությունյանի խոսքով, հեղափոխությունը չի կարող ամիսներ տեւել՝ «կտեւի 15-45 օր. կամ կպարտվեն կամ կհաղթեն»:
«Կոնկրետ ես պատկերացնում եմ, որ քայլերից մեկն այսպիսին կլինի: Ասում են՝ Պուտինը գալու է դեկտեմբերի 2-3-ին, անձամբ ես ներքուստ հավատում եմ որ ինքը կգա, ու այդ ժամանակ, ակտիվ գործունեության արդյունքում, այնպես պիտի անեմ, որ Պուտինը նախագահականում բանակցություններ վարելիս այնպիսի իրավիճակում հայտնվի, որ նրա անվտանգության ծառայությունը Պուտինի անվտանգությունն ապահովելու համար նրան փախցնի նախագահականից, տանի մի այլ ապահով վայր, ենթադրենք կառավարության շենք, հետո այդտեղ էլ տեսնեն, որ չեն ապահովում Պուտինի անվտանգությունը, փախցնեն, ասենք, ԿԳԲ, հետո ԿԳԲ-ի շենքը կգրավեն հեղափոխականները, ու Պուտինը կտեսնի, որ Հայաստանում իր անվտանգությունը երաշխավորված չէ, միանգամից կգնա օդանավակայան, ու օդանավակայանում էլ կասի՝ Սերժին ձերբակալեք, ինքը պրովոկատոր է: Սերժի հրաժարականը հենց օդանավակայանում խփի. դա իմ համար ծրագիր է, որը պարտադիր չէ՝ ճշգրիտ այդպես լինի»,- իր հեղափոխական քայլերի մասին պատմեց Շանթ Հարությունյանը:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: