Կանչեց ինձ ռազբորկի: Ես գնացի, իրա կաբինետում նստեցինք, ինձ ասեց, թե՝ բա դու ով ես, որ ինձ անվանում ես անգրագետ: Ես ասացի՝ այո, հայելու մեջ նայիր, կտեսնես, որովհետև դու չես կարող ղեկավարել մարզը և մի աղտոտիր այդ աթոռը: Վիճեցինք ահագին, և բանից դուրս եկավ, որ չի ցանկանում ընդհանրապես օգնել ինձ»,- ասել է ազատամարտիկը:
media.am-ն անդրադարձել է հուլիսի 31-ին Մաշտոցի պուրակում կայացած բաց քննարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպին:
Վերաքննիչ դատարանն այսօր անփոփոխ թողեց Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ըստ որի լեյտենանտ Արտակ Նազարյանին ինքնասպանության են հասցրել նրա 5 ծառայակիցները։
«Դուրս եկեք երեկոյան ժամերին քաղաք, դուրս եկեք ու Գյումրիի փողոցներով ման եկեք, տեսեք՝ որքան մարդ է մնացել էս քաղաքում: Մարդ չես տեսնի դուրսը, մարդիկ հեռանում են, թողնում են իրենց երկիրն ու գնում են»:
Հանրապետության երկրորդ քաղաքի՝ Գյումրիի բնակիչները քաղաքի լուսավորության խնդրի հետ կապված յուրաքանչյուր հարցի այսպես են արձագանքում. «Երեկոյան ժամերին փողոց դուրս գալը հանցագործություն կլինի», «Հիմա դեռ ամառ է, հնարավոր է՝ մինչև 7-ը կամ 8-ը դուրս գալ, բայց երբ օրերը կարճանում են, եղանակն էլ` ցրտում, անհնար է ելնել ուղղակի ման գալ, չգիտես՝ հետ կվերադառնա՞ս, թե՞ ոչ»: Քաղաքի երկրորդական փողոցների […]
Օգոստոսի 1-ին, ժամը 17.38-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 45 փողոցի 5-րդ տան մոտակայքում գտնվող խորդանոցում:
ՀՀ Նախագահի «Լավագույն մարզական ընտանիք» մրցանակի համար հանրապետական մրցույթին Արագածոտնի մարզից մասնակցելու է 12 ընտանիք: Ըստ Արագածոտնի մարզպետարանի՝ նրանք մարզական լավ պատրաստվածություն ունեցող այն ընտանիքներն են, որոնք առավելագույն ցուցանիշներով հաղթել են մրցույթի տարածքային և մարզային փուլերում:
Օգոստոսի 1-ին, ժամը 16.49-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.44-ին թունավորման նախանշաններով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 107 շենքի 30-րդ բնակարանի բնակիչ` 2010 թ. ծնված Հ. Խ.-ը:
Երեխան եղել է կլինիկական մահվան վիճակում: Այդպես է իսկապես եղել՝ շնչառության և սրտի կանգով: 20 րոպեի ռեանիմացիայի ընթացքում սրտի աշխատանքը վերականգնվել է:
Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած միջադեպի ժամանակ ակտիվիստների և ոստիկանության վիճաբանության գլխավոր թեման վրանի տեղադրման հարցն էր:
Այս պահին Երևանի քաղաքապետարանի հարթակը միլիմետր առ միլիմետր գրավված է ոստիկաններով, կարծում եմ այսպես անգամ մեր պետական սահմանները չեն պահում, ինչպես քաղաքապետարանն են շրջափակել:
Ինչպես հայտնի է, արդեն երկու օր է՝ դերասան Ազատ Գասպարյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում:
Արտակ Պողոսյանը նշանակվել է Ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի լիազորությունները ժամանակավորապես դրվել է Մաշտոցի բաժնի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արսեն Մեխակյանի վրա:
Համասեռամոլների կողմից սուտ մատնության վերաբերյալ գործով այսօր ամբաստանյալներ «Սոնան» և «Մաշան» հերքեցին մեղադրանքը և պնդեցին «հանցագործության մասին հաղորդման» մեջ նշած հակադարձ մեղադրանքները:
ՀՀ զինված ուժերում 2013 թ. հունիս- հուլիս ժամանակահատվածում մեր կողմից արձանագրվել են 20 մահացության դեպքեր, որոնցից միայն 2-ն է հրադադարի ռեժիմի խախտման պատճառով:
Կարեն Անդրեասյանը պաշտոնական գրությամբ դիմել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան փաստով նախաքննությամբ ձեռք բերված մանրամասների և իրենց կողմից ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկություններ տրամադրելու հարցով:
Երեկ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում էր տարածել բանակում մահացած զինծառայողի վերաբերյալ:
Քիչ առաջ՝ ժամը 15:40-ին, Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժանմունքից ազատ արձակվեց ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը: Նրա խոսքով՝ իրեն ոստիկանության բաժանմունք են տարել ժամը 12:20-ին, ինչը նշանակում է, որ օրենքով սահմանված երեք ժամը վաղուց արդեն լրացած է եղել:
Օգոստոսի 1-ին, ժամը 09.38-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի Կենտրոնական փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի արտաքին պատի վրա առաջացել են ճաքեր, և առկա է փլուզման վտանգ:
Օգոստոսի 1-ի կեսգիշերին Պարոնյանի փողոցում գտնվող «Մասկարադ» գիշերային ակումբում ծեծկռտուք է տեղի ունեցել:
Մեծ ափսոսանքով ու ցավով տեղեկացա երիտասարդ, տաղանդավոր ու սիրված շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանի անժամանակ մահվան մասին: Հանրային խորհրդի և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում նրա հարազատներին, ընկերներին ու երկրպագուներին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Բակուր Ավետիկյանի կողմից կաշառք պահանջելու և ստանալու, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 311-րդ հոդվածների 2-րդ մասերով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը ՀՀ գլխավոր դատախազին է հղել մամուլի հրապարակումների մի մասը, որոնցում նշվում են Սյունիքի մարզում նախկինում տեղի ունեցած հանցագործությունների մասին և որպես դրանց կատարող մատնանշվում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը:
Քիչ առաջ ոստիկանության Կենտրոնականի բաժին է գնացել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և միացել այնտեղ հավաքված ակտիվիստներին: Նա մտել է ոստիկանության բաժին՝ այցելելու այսօր քաղաքապետարանի դիմացից բերման ենթարկված ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանին և ծանոթանալու, թե ինչ հիմքերով են նրան բերման ենթարկել:
Օգոստոսի 2-3-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում, 5-6-ը արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Բժշկական եզրակացության համաձայն՝այդ հիվանդը վիրահատության կարիք ունի, սակայն մինչ այժմ նրա վիրահատությունը կատարված չէ. դատապարտյալների հիվանդանոցում պատճառաբանել են, որ գումար չկա
Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Հինգշաբթի օրը ՆԳՆ քաղաքային պետական վարչությունից տեղեկություն է ստացվել, որ Մոսկվայի մետրոպոլիտենում խափանվել է կերակրի աղով լցոնված տուփերը սմարթֆոնի փոխարեն վաճառողների գործունեությունը:
Ի վերջո, ակտիվիստների և իրավապահ մարմինների անհամաձայնությունը բերեց բախման: Ավելացնենք, որ ոստիկաններին հաջողվեց փախցնել վրանը և այն տեղափոխել ոստիկանական մեքենան:
Օգոստոսի 1-ին, ժամը 11.43-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 10.59-ի սահմաններում Երևանի Տիչինայի փողոցի տներից մեկում թունավորվել է 1984 թ. ծնված Ա. Ղ.- ը: