Բաժիններ՝

Արագածոտնի մարզից «լավագույն մարզական ընտանիք» մրցույթի համար կպայքարեն 12 ընտանիքներ

ՀՀ Նախագահի «Լավագույն մարզական ընտանիք» մրցանակի համար հանրապետական մրցույթին Արագածոտնի մարզից մասնակցելու է 12 ընտանիք: Ըստ Արագածոտնի մարզպետարանի՝  նրանք մարզական լավ պատրաստվածություն ունեցող այն ընտանիքներն են, որոնք առավելագույն ցուցանիշներով հաղթել են մրցույթի տարածքային և մարզային փուլերում:

Նույն աղբուրի փոխնացմամբ  մարզում տարեցտարի ընդլայնվում է հետաքրքրությունը այս մրցույթի նկատմամբ, և այս տարի Աշտարակի, Թալինի, Ապարանի ավելի քան 150 ընտանիք մասնակցել է մրցույթի առաջին և երկրորդ փուլերին, ինչը գերազանցում է նախորդ տարիների մասնակիցների թվին: Եզրափակիչ մրցույթի մասնակիցների թիվն այս տարի ևս ավելին է նախորդ տարվա համեմատ, երբ մասնակցեց 9 ընտանիք և նրանցից մեկը՝ ապարանցի Վարդան Աբրահամյանի ընտանիքը գրավեց պատվավոր երկրորդ մրցանակը:

Մարզական ընտանիքները շարունակում են նախապատրաստական մարզումները, որպեսզի մրցույթում նոր հաջողություններ ունենան: Նրանց հետ կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է մարզպետարանը: Մարզպետ Սարգիս Սահակյանի աջակցությամբ նրանք ապահովվել են համապատասխան մարզահագուստներով:

«Լավագույն մարզական ընտանիք» մրցանակի համար հանրապետական մրցույթը տեղի կունենա օգոստոսի 19-25-ը՝  Ծաղկաձորում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031