
Թունավորման դեպք Երևանում

Օգոստոսի 1-ին, ժամը 11.43-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 10.59-ի սահմաններում Երևանի Տիչինայի փողոցի տներից մեկում թունավորվել է 1984 թ. ծնված Ա. Ղ.- ը:
Տուժածը ստացել է առաջին բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից: Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։