Բաժիններ՝

Կովալենկո Շահգալդյանը ազատամարտիկին կանչել է «ռազբորկի՞»

ԳԱԼԱ-ին է դիմել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչ, ազատամարտիկ Սամվել Սիմոնյանը և հայտնել, որ ունի բնակարանի խնդիր, իսկ մարզային իշխանությունները փոխհատուցում տրամադրել հրաժարվում են: Սամվել Սիմոնյանը նաև նշել է, որ խնդրի մասին դիմել է և կառավարությանը, և նախագահին, սակայն անարդյունք:

«Հիմա տուն չունեմ, վթարային է, բազմաթիվ անգամներ դիմել եմ մարզպետ Կովալենկո Շահգալդյանին, ինքն ասում է՝ չեմ տա, ես քեզ դիտավորյալ տուն չեմ տա, ինձ համար ե՞ս կռվել, չկռվեիր: Վերջին անգամ նրա մոտ եղել եմ այս տարվա մարտի 13-ին, բայց խոստացավ ու ոչինչ չարեց»:

Ըստ նրա՝ Կովալենկո Շահգալդյանը նրան ընդամենը մի քանի դրամ փող է տվել՝ ասելով, թե՝ գնա հաց առ, որ սոված չմեռնես: «Ես մի քանի անգամ գնացի, տեսա, որ ոչ մի բանով չի ցանկանում օգնել, դիմեցի նախագահին՝ գրելով, որ տանս համար խնդրում եմ գումար տրամադրեք, քանի որ Դուք հեռուստատեսությամբ ասել եք, որ ոչ մի տուժված անտուն չի մնա»: Ազատամարտիկը, սակայն, նշել է, որ նախագահի աշխատակազմից նամակի պատասխանը դարձյալ հասցեագրել են Կոտայքի մարզպետին: «Բայց դիմումում ես գրել էի, որ մի մակագրեք անգրագետ մարզպետի վրա»,- ասել է ազատամարտիկը: Իմանալով այս մասին՝ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը ազատամարտիկին իր խոսքերով կանչել է «ռազբորկի»:

«Կանչեց ինձ ռազբորկի: Ես գնացի, իրա կաբինետում նստեցինք, ինձ ասեց, թե՝ բա դու ով ես, որ ինձ անվանում ես անգրագետ: Ես ասացի՝ այո, հայելու մեջ նայիր, կտեսնես, որովհետև դու չես կարող ղեկավարել մարզը և մի աղտոտիր այդ աթոռը: Վիճեցինք ահագին, և բանից դուրս եկավ, որ չի ցանկանում ընդհանրապես օգնել ինձ»,- ասել է ազատամարտիկը:

Ըստ Սամվել Սիմոնյանի՝ նա խնդրել է մարզային իշխանություններին, որպեսզի գումար հատկացնեն գոնե վթարային բնակարանը վերանորոգելու համար, սակայն այդ խնդրանքը ևս մարզպետարանում մերժել են: Ավելին, ազատամարտիկը հայտնել է, որ Կովալենկո Շահգալդյանը պարբերաբար իրեն հայտնել է, որ շատ իզուր է, որ գնացել և կռվել է: «Հիմա էլ ներկա դրությամբ ամեն տեղ բողոքում եմ, որպեսզի գումար տրամադրվի, տունս ապամոնտաժեմ: Ասում են՝ մենք հերթագրել ենք, բայց թե երբ կստանամ, չգիտեմ: Բացի այդ, հերթագրել են դարձյալ անգրագետ ձևով, իբր սողանքից է տուժել իմ բնակարանը: Սա է մեր կառավարությունը, մեր ղեկավարությունը»:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս