 
                        Ողբերգական դեպք Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 10-ամյա տղայի դին
 
                                    Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել Խորենացի 3-րդ նրբանցի բնակիչ 10-ամյա Նորայր Ջուլհակյանի դին:
Ըստ տեղեկությունների՝ երեխան տանիքից ընկել է և դեպքի վայր ժամանած 1-03 ծառայության շտապ օգնության 03 բրիգադը փորձել է օգնություն ցուցաբերել երեխային, սակայն երեխան արդեն մահացած է եղել:
Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնում հետաքննություն է սկսվել՝ երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        