Հայտնի շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանն, այսօր՝ հուլիսի 30-ին, ծանր վիճակում շտապ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Հուլիսի 30-ին, ժամը 04.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծանր փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, ներգանգային հեմատոմա, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իր տնից բուժօգնության է տեղափոխել մի կնոջ:
Սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար ԿԸՀ-ը կառավարությունից 51 136 846 դրամ է պահանջել, սակայն կառավարությունը որոշել է հատկացնել 50 384 846 դրամ:
Օգոստոսի 1-ին՝ ժամը 10.00-18.00, կդադարեցվի Մամիկոնյանց փողոց 2-24 համարների առանձնատների, Վ.Վահյան փողոց առանձնատների մի մասի, Հր. Ներսիսյան փողոց 1, 3, 5, 5/1 շենքերի, Հր.Ներսիսյան փողոց 1, 3, 5 շենքերի ետնամասի հիմնարկ-ձեռնարկությունների ջրամատակարարումը:
2013 թվականի հուլիսի 25-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկան Տ. Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Թվում է, թե ոչ մի տարօրինակ բան չկա, Տարոն Մարգարյանը 3-րդ հարկում է, մենք 4-րդ հարկում ենք, նրան ոչինչ չէր խանգարում մեկ կամ երկու օրվա ընթացքում աղավնիների միջոցով ուղարկել պատասխանները, բայց պատկերացրեք` առ այսօր որևէ պատասխան չենք ստացել:
Այսօր՝ հուլիսի 30-ին, ժամը 11:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում՝ «Ամրոց» ռեստորանային համալիրի դիմաց, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել 2 անձանց միջև, ինչից հետո 1 հոգի մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի թիվ մեկ համալսարանական հիվանդանոց:
«Եթե կա որևիցե տեղ, որ ես հայհոյել եմ, հրաժարական կտամ: Բայց ես ոչ մի տեղ իմ մեղավորությունը չեմ տեսնում և ոչինչ չունեմ ասելու»,- ասել է նա: Հենրիկ Նավասարդյանը նաև նշել է, որ իր լուսաբանումները և բացատրությունները այսուհետև տալու է միայն կլոր սեղանի շուրջ:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, օգոստոսի 5-ին կսկսվի Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի վերաբերյալ գործի քննությունը:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 29-ին, ժամը 22.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 13 շենքի մոտից բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Լևոն Ա.-ն, որը ս/թ հուլիսի 13-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Երկաթուղայինների օրվա նախօրեին Հարավկովկասյան երկաթուղին հայտարարում է լայնածավալ ակցիայի անցկացման մասին: Օգոստոսի 4-ին՝ մասնագիտական տոնին, բոլոր ուղևորների համար ներպետական գնացքները կգործեն անվճար:
Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս իր նախորդ տարեկան զեկույցում անդրադարձել էր Երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի բացթողումներին:
Այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե օգոստոսի 1-ց Դիլիջանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը հիսուն տոկոսով բարձրանալու է:
Վերջին օրերին ռուսական տարբեր լրատվամիջոցներով հրապարակումներ եղան այն մասին, որ Ռուսաստանի տարբեր երկրամասերում ձերբակալվում են օրենքով գողեր, որոնք ազգությամբ վրացի են, սակայն ունեն հայկական կեղծ անձնագրեր և կրում են հայկական կեղծ անուն-ազգանուններ:
Հուլիսի 30-ին, ժամը 06.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում` «Թամարա» ՍՊԸ գործարանում:
40-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
«Սա ինձ նմանեցրեց օֆշորային պատմությանը, երբ վարչապետն ասում էր, որ իրեն շառ անելու, մրոտելու համար ինչ-որ անձինք օգտագործում են իր անունը»:
Արդեն երկրորդ անգամն է, ինչ իրավապահ մարմինները անհանգստացնում են կիթառահար երաժիշտ, կոմպոզիտոր Գևորգ Աղաջանյանին, ով հայտնի է Երևանի կենտրոնի փողոցներում՝ մասնավորապես Հյուսիսային պողոտայում հնչող իր սոլո ելույթներով։
Հանդիպման ընթացքում երիտասարդները ծանոթացան Առաքել Մովսիսյանի անցած մարտական ուղուն, խոսեցին ՀՀ արտաքին և ներքին մարտահրավերների, երկրի տնտեսական վիճակի, թանկացումների, երիտասարդների ակտիվ քաղաքացիական դիրքորոշման և մի շարք այլ հարցերի ու խնդիրների շուրջ, որոնք ծառացած են հայ ժողովրդի առջև:
N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը քննիչի վերադաս դատախազին է բողոքարկել քննիչի որոշումը, որով մերժվել էր իր պաշտպանյալի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին իր միջնորդությունը:
Երևանի քաղաքապետրանի շենքի դիմաց արդեն 4 օր շարունակ նստացույց անող ակտիվիստները պատմում են, որ անցած գիշերը փողոցի լույսերն անջատվել են, և իրենք ամբողջ գիշեր անցկացրել են մթության մեջ: Փոխարենը այլ արտառոց դեպքեր չեն գրանցվել և նստացույցն անցել է խաղաղ պայմաններում:
Վաղարշյան և Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 54-ամյա Արտակ Սեդրակյանի վարած Mercedes մակնիշի 32 ՍԼ 117 և 25-ամյա Էդգար Վարդանյանի Volkswagen Golf մակնիշի 33 DՕ 740 համարանիշի ավտոմեքենաները:
Մելիքաձեն Օդեսսա էր ժամանել, որպեսզի անձամբ շնորհավորի տեղի գողական աշխարհի պատրիարք Վլադիմիր Դրիբնիին (մականունը՝ Պոլտավա)՝ վերջինիս 75-ամյակի առթիվ։
168.am-ը որոշ ժամանակ առաջ անդրադարձել էր Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարայնության աստիճան ունեցող բազմաբնակարան բնակելի շենքերի խնդրին:
«Մնացածինը չգիտեմ, բայց Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջելը սխալ է: Նա եզակի քաղաքապետ է, ով քաղաքը կառուցում է: Բոլոր բակերը վերականգնեց, քաղաքը կանաչապատվեց»:
«Որ աշխատողը ցանկություն չունենա աշխատել այդ համակարգով, արագ կերպով ազատվեք դրանից»,- ասել է նա:
Հուլիսի 27-ին Հրազդանի 81-ամյա բնակիչը դանակահարել է կնոջը: Ամուսինը կեսգիշերին մտել է ննջասենյակ՝ տեսնելով, որ 79-ամյա կինը քնած է, նրան դանակահարել է:
Կարկուտից հետո Նալբանդյան գյուղի բնակիչները բառիս բուն իմաստով պարապուրդի մատնվեցին: Մեծահասակները, օրինակ կատակում են, ասում են սանատորիա են եկել ու իրենց հավաքատեղին էլ Ջերմուկի ամենալավ առողջարանն են համարում:
«Տարին բավականին նպաստավոր է թե՛ դաշտավարության, և թե՛ անասնապահության ոլորտներում»,- ասել է մարզպետը: Նա նաև տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է սուբսիդավորել գյուղացիական տնտեսություններին տրամադվող դիզվառելիքը, պարարտանյութերը, սերմացուները:
«Ֆիլմ ճամբար» ծրագրի մասնակից 15 երիտասարդները բաժանվել էին երկու աշխատանքային թիմերի, որոնց անվանումները ևս ընտրել էին երիտասարդները` «ԳրանդԱրմ» ֆիլմ խումբ և «ՏԻՊ» ֆիլմարտադրություն: «ԳրանդԱրմ» խմբի կարճամետրաժ ֆիլմի անվանումն էր «Ակամա փոստատարը», իսկ «ՏԻՊ» ֆիլմարտադրության կարճամետրաժ ֆիլմը կոչվում էր «Ես կռնամ», և պատմում էր մի աղջնակի մասին, ով սարսափելի վախենալով ջրից և լողալուց` այնուամենայնիվ, կարողանում է խեղդվելուց փրկել իր փոքրիկ եղբորը: