ՄԻՊ-ը որոշել է ծանոթանալ զինվորի ինքնասպանության հանգամանքներին
Ըստ «Փաստինֆո»-ի, Կարեն Անդրեասյանը պաշտոնական գրությամբ դիմել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան փաստով նախաքննությամբ ձեռք բերված մանրամասների և իրենց կողմից ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկություններ տրամադրելու հարցով:
Հիշեցնենք. ժամկետային զինծառայող, շարքային Մանուչար Մերուժանի Մանուչարյանը մահացել էր հուլիսի 31-ին, ժամը 13:20-ի սահմաններում, գտնվելով պահակակետի դիտաշտարակում: Պաշտոնական վարկածի համաձայն, Մ.Մանուչարյանը իրեն ամրակցված ԱԿՍ-74 տիպի ինքնաձիգից ինքն իրեն հասցրել էր մահացու հրազենային վիրավորում:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: