Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը ոստիկանությունում հանդիպել է Արգիշտի Կիվիրյանին. վերջինս վնասվածքներ է ստացել

NEWS.am-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ ոստիկանության Կենտրոնականի բաժին է գնացել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և միացել այնտեղ հավաքված ակտիվիստներին: Նա մտել է ոստիկանության բաժին՝ այցելելու այսօր քաղաքապետարանի դիմացից բերման ենթարկված ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանին և ծանոթանալու, թե ինչ հիմքերով են նրան բերման ենթարկել: Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց քաշքշուկ է տեղի ունեցել ակտիվիստների և ոստիկանների միջև:

Ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին հայտնել է, որ հարուցվել է վարչական վարույթ և Արգիշտի Կիվիրյանը բերման է ենթարկվել վարչական վարույթի հիմքերով, նրան սպառնում է վարչական տուգանք և երեք ժամը լրանալուց հետո նա ազատ կարձակվի:

Դիտարկմանը, թե նրան բռնության ենթարկվելով են բերման ենթարկել, Փաշինյանն արձագանքել է, որ ինքը՝ Արգիշտի Կիվիրյանն ու նրա ներկայացուցիչներն ասել են, որ նա վնասվածքներ ունի, բերման ենթարկելիս բռնություն է կիրառվել, ինչը իրենց կարծիքով պետք է առանձին քննության ենթարկվի:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս