Քաշքշուկ` ակտիվիստների և ոստիկանության միջև. ոստիկանները փախցրեցին վրանը (տեսանյութ, լուսանկարներ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի առջև տեղի ունեցավ միջադեպ. ոստիկանությունն այդպես էլ չթույլատրեց «Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներին վրաններ տեղադրել քաղաքապետարանի դիմաց, ինչի հետևանքով քաղաքացիների և ոստիկանների միջև սկսվեց իսկական հրմշտոց:
Հիշեցնենք, որ վրաններ տեղադրելու մասին ակտիվիստները հայտարարել էին նախօրոք, քանի որ, ըստ նախաձեռնության անդամների, ակտիվիստները քաղաքապետարանի առջև նստացույցը շարունակում են եղանակային անբարենպաստ պայմաններում: Մինչ ակցիան սկսելը` արկտիվիստ Արգիշտի Կիվիրյանը Երևանի փոխոստիկանապետ Վ. Օսիպյանի հետ զրույցում ասաց, որ ՀՀ օրենսգրքի որևէ հոդվածում չկա մի կետ, ըստ որի` բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներն իրավունք չունեն տեղադրել վրա, սակայն Վ. Օսիպյանն էլ, հղում կատարելով օրենսգրքի 172-րդ 2-րդ կետին, հայտարարեց, որ ոստիկանությունը վրանի տեղադրումը կդիտի արհեստական սադրանքի փորձ և բերման կենթարկի տվյալ գործողությունը կատարողին:
Ի վերջո, ակտիվիստների և իրավապահ մարմինների անհամաձայնությունը բերեց բախման: Ավելացնենք, որ ոստիկաններին հաջողվեց փախցնել վրանը և այն տեղափոխել ոստիկանական մեքենան:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում
լուսանկարները՝ Ֆոտոլուրի