Բաժիններ՝

Ա.Բախշյան. Քաղաքապետարանի հարթակը միլիմետր առ միլիմետր գրավված է ոստիկաններով

«Այս պահին Երևանի քաղաքապետարանի հարթակը միլիմետր առ միլիմետր գրավված է ոստիկաններով, կարծում եմ այսպես անգամ մեր պետական սահմանները չեն պահում, ինչպես քաղաքապետարանն են շրջափակել»,- Երևանի քաղաքապետարանի մոտ Panorama.am-ի հետ զրույցում ասել է «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը: Նրա դիտարկմամբ` ոստիկանները քսան անգամ ավելի շատ են, քան ակտիվիստները:

Ըստ նրա, ոստիկանները «գողացել են» ակտիվիստների պաստառները, որոնց վրա գրված էին նրանց պահանջները և արդեն որերորդ օրը քաղաքապետարանի մոտ անցկացվող նստացույցի հիմնավորումները: Որոշակիորեն լարված մթնոլորտը մեղմվել է, երբ երկու պաստառ վերադարձվել է ակտիվիստներին, սակայն, ըստ Ա.Բախշյանի, նրանք շարունակում են պայքարել, որպեսզի վերադարձվեն բոլոր պաստառները.

«Ես չգիտեմ վրան տեղադրելը հարկավոր է թե ոչ, դա ակտիվիստների նախաձեռնությունն է: Բայց եթե որոշել են, ուրեմն մի բան կա»,- հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս է գնահատում երիտասարդների կողմից վրան տեղադրելու գաղափարը, նշել է Ա.Բախշյանը:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս