 
                        Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել
 
                                    shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Ոստիկանության Երևան քաղաքի գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի պետ Արտակ Պողոսյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արտակ Պողոսյանը նշանակվել է Ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի լիազորությունները ժամանակավորապես դրվել է Մաշտոցի բաժնի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արսեն Մեխակյանի վրա:
Հիշեցնենք, որ Կենտրոնականի նախկին ոստիկանապետ Սերոբ Հարությունյանը ՀՀ ոստիկանապետի հրամանով ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        