Ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 2-3-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում, 5-6-ը արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-5-ը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում`
Օգոստոսի 2-3-ը, 5-6-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Օգոստոսի 4-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ:
Երևանի օգոստոսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.60C (1935 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 13.20C (1945 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.60C