Մոսկվայում սմարթֆոնի անվան տակ իրացրել են կերակրի աղ
Հինգշաբթի օրը ՆԳՆ քաղաքային պետական վարչությունից տեղեկություն է ստացվել, որ Մոսկվայի մետրոպոլիտենում խափանվել է կերակրի աղով լցոնված տուփերը սմարթֆոնի փոխարեն վաճառողների գործունեությունը:
Ոստիկանությանն է դիմել մի տղամարդ, ով պատմել է, որ «Մենդելեևսկայա» մետրոյի կայարանում անհայտ անձը իրեն 38 հազար ռուբլով վաճառել է երկու տուփ, որոնց մեջ սմարթֆոնի փոխարեն եղել է կերակրի աղ: Կոնենկովի փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարանում ձերբակալվել են 3 կասկածյալ:
«Այդ բնակարանում կատարած խուզարկության ժամանակ իրավապահները բռնագրավում են հայտնի ֆիրմաներից մեկի բջջային հեռախոսի տուփեր, որոնք լցված են եղել աղով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մի քանի օր անց մետրոյի «Նախիմովյան պողոտա» կայարանում ձերբակալվել են ևս երկու կասկածյալ:
Այս պահին 5 ձերբակալվածներից 3-ի նկատմամբ՝ Ռուսաստանի, Բելոռուսի և Հայաստանի քաղաքացիների դեմ հարուցվել է խարդախության մեղադրանք: