Մեղադրողն ասաց, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունած համաներման մասին որոշումը տարածվում է ամբաստանյալ բժիշկներ Մինաս Մկրտչյանի և Միքայել Միքայելյանի վրա, հետևաբար նրանց նկատմամբ հարուցված քրեական գործը պետք է կարճվի:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 18.10-ի սահմաններում, «Մերսեդես-Բենս Վիտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Հաղթանակի պողոտայի թիվ 42 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1956 թ. ծնված Քնարիկ Հարությունյանին, որը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Եթե նույնիսկ այդպիսի 500 երիտասարդ կա, դա արդեն իսկ նվաճում է, որովհետեւ 500 ակտիվ, համոզմունքներ ունեցող երիտասարդներն ավելի ընդունակ են փոխել իրավիճակը, քան 500 հազար կոմունիստական երշիկի մասին երազող թոշակառուները, որոնք ընտրությունների ժամանակ կգան հանրահավաքների, կփնթփնթան, կհայհոյեն, կանիծեն, հետո սուսուփուս կվերցնեն իրենց 5000 դրամանոցները և կգնան ընտրությունների։
Ազգային ժողովում երեկ սառնամանիք էր, ոչ միայն նորմալ ջեռուցում չկար, այլև լույսն էին խնայել, միջանցքներում 5-ից հետո մարդիկ մթությունից իրար էին բախվում, անջատված էին նաև ջրի սարքերը, որոնցից կարելի էր տաք ջուր խմել։
«Ոչինչ չեն ասում, թե ինչն է պատճառը, որ նիստերը չեն կայանում։ Ամբաստանյալների պաշտպաններն ասում են, որ տեղեկություններ ունեն, թե այս գործով դատավոր Մխիթար Պապոյանին ցանկանում են փոխել։ Չգիտեմ, թե ինչ պատճառով բայց փաստ է մեկ բան, որ դատական նիստերը չեն կայանում»:
«ժողովուրդը» «Արմավիայի» նախկին ինժեներներից տեղեկացել է, որ նրանք առայժմ ստացել են անցյալ տարվա հունվարի աշխատավարձը։
Ըստ ՀՀԿ-ա կանների, բանն այն Է, որ Վլադիմիր Պուտինը դեմքը բոտեքս է անում (ներարկման միջոցով կնճիռների հարթեցում), իսկ այդ միջամտությունից հետո դեմքի միմիկաները չեն արտահայտվում։
Երեւանի Նոր Նորք թաղամասը քաղաքի կենտրոնին կապող Մյասնիկյան պողոտայում երթեւեկությունն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, վաղ առավոտից կաթվածահար վիճակում է:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Նորավանք եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է հարակից ձորակը. անհրաժեշտ է օգնություն:
35-ամյա Շ.Ք.-ն ծանոթին անհիմն մեղադրել է իրեն բռնաբարելու մեջ:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով:
Ջոն Հեֆերնից պահանջելու են` չխառնվել մեր ներքին կյանքին, քանի որ, ինչպես նշում է Աղաջանյանը, դեսպանն իր անհանգստությունն է հայտնել Կոմայգու միասեռականների կապակցությամբ:
Ամանորյա տոները 4 մանկահասակ երեխաների հայր Վարդանին ստիպում են երեխաների աչքերին չնայել, նրանց բազում հարցերին չպատասխանել, անհետանալ սենյակի մի անկյունում, որտեղ կմոռացվի «տոնը», երեխաների չարդարացված սպասումները, չգնված նվերները, չհնչած երգ ու երաժշտությունն ու երեխաների չիրականացած ուրախությունը:
Պատվաստումից որոշ ժամանակ անց մահացած 1-ամյա Մերի Սարգսյանի հարազատները բողոք չեն ներկայացրել իրավապահ մարմիններին, երեխայի մահվան փաստով նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել:
Ողբերգությունն էլ իր պատմություններն է ունենում: Անուրախ, նաև անհավանական: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժը բերեց սոսկալի մեծ ցավ, բայց և մարդկային ինքնազոհության, նվիրումի ու հնարամտության բազմաթիվ դեպքեր:
Տեսագրող սարքը նկարահանել է խանութում դրամապանակ հափշտակողին:
Այսօր վերաքննիչ քաղաքացիական դատարանը (դատավորներ Տարոն Նազարյան, Կարեն Չիլինգարյան և Իսկուհի Վարդանյան) մերժեց իմ բողոքը այս տարվա սեպտեմբերին Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի կայացած որոշման դեմ։
Գիշերը ժամը 1-2-ի կողմերն էր, տուն էի գալիս, տեսա՝ սիգարետս վերջացել էր, գնացի սիգարետ առնելու, երբ վերադառնում էի, Հասրաթյան փողոցի մայթեզրից մի փոքր խորք ընկած հատվածում մթության մեջ նկատեցի 3 հոգու, ովքեր ակնհայտորեն ինձ էին սպասում: Երբ անցա նրանց մոտով, նրանցից մեկն ասաց՝ «էսի էտ……….-ը չի՞»:
Հեշտ եկամուտ գտնելու ակնկալիքով երիտասարդները հիմնականում հեռանում են գյուղից ու այլեւս չեն վերադառնում:
Վանաձորում կայացած Ձեռքի գնդակի հանրապետական մրցաշարի օրը` հոկտեմբերի 12-ին, երեւանցի 15-ամյա Դավիթ Հովհաննիսյանի դանակահարության համար մեղադրվող նախկինում դատված «Քուրդ» մականունով 22-ամյա Կարեն Կունգորցեւի դեմ հարուցված քրեական գործը անօրինական է։
Դեկտեմբերի 4-ին, ժամը 04.17-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին «Դաֆ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարող շարունակել ընթացքը:
Այսօր, ժամը 20.22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հ. Ներսիսյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող “Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն” ՓԲԸ-ի 2-րդ հարկում:
Շենքը կա, պայմանները նորմալ են, մասնագետների խնդիր էլ չկա, սակայն կա ավելի լուրջ խնդիր՝ աշակերտներն են քիչ:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արթուր Ա.-ին:
Նոյեմբերի 30-ին, ժամը 14.00-ին, 51-ամյա մի կին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ոմն Վահրամ իրենց անասնագոմից գողացել է 2 ցլիկ, բջջային հեռախոս և որդու անվամբ հաշվառված 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի գազային ատրճանակ` պատճառելով մոտ 1.000.000 դրամի վնաս:
Դեկտեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը՝ դեկտեմբերի 2-ին, ոստիկանները բերման են ենթարկել «Նախախորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի դստերը Սիրահարների այգու հարակից բակից, որտեղ նա նստած զրուցում էր երեք ընկերների հետ։
Երևանի բնակիչ Հովհաննես Ս.-ն սեռական կրքերը բավարարելու նպատակով www.odnoklassniki.ru, www.vkontakte.ru և www.skype.com սոցիալական ցանցերի միջոցով ծանոթացել է 10-ից 15 տարեկան, հատկապես արական սեռի երեխաների հետ, վարել անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնող խոսակցություններ, ներկայացրել և տրամադրել մանկական պոռնկագրական բնույթի տեսանյութեր:
Դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան, նախագահական նստավայրի դիմացի մայթից հեռացված Աշոտ Խուդոյանի ընտանիքն այս պահին տնային կալանքի տակ է:
Քաղաքացուհի Ք. Մ.-ի հաղորդման հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: