Բաժիններ՝

Արտակարգ իրավիճակ Մյասնիկյան պողոտայում. երթևեկությունը կաթվածահար է եղել

Երեւանի Նոր Նորք թաղամասը քաղաքի կենտրոնին կապող Մյասնիկյան պողոտայում երթեւեկությունն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, վաղ առավոտից կաթվածահար վիճակում է: Նոր Նորքից իջնող տրանսպորտի մի մասը ստիպված է եղել քաղաքի կենտրոն հասնել Զեյթուն թաղամասով, ինչի պատճառով այդտեղ եւս խցանումներ են առաջացել:

Երեւանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է, որ խցանման պատճառը վթարն էր, ջրի խողովակը սառել էր եւ պայթել, ինչի պատճառով ճանապարհն անանցանելի էր, սակայն այժմ ամեն ինչ շտկված է, երթեւեկությունը վերականգնված է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031