«Ժողովուրդ». Բանդայի գործով դատական նիստ այսօր չի կայանալու

«Ժողովուրդ»-ը գրում է. Երեկ՝  «Ժողովուրդի հետ զրույցում «Գառնիի Սուրիկի լավաշի» սեփականատեր Սուրիկ Հակոբյանն ասել է, որ վաղը (այսօր) բանդայի գործով դատական նիստ չի կայանալու. «Ոչինչ չեն ասում, թե ինչն է պատճառը, որ նիստերը չեն կայանում։ Ամբաստանյալների պաշտպաններն ասում են, որ տեղեկություններ ունեն, թե այս գործով դատավոր Մխիթար Պապոյանին ցանկանում են փոխել։ Չգիտեմ, թե ինչ պատճառով բայց փաստ է մեկ բան, որ դատական նիստերը չեն կայանում»: Ըստ նրա՝ եթե դատավորին փոխեն, ամեն ինչ նորից պետք է սկսվի։

«Ժողովուրդը» հիշեցնում է, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին Ոստիկանության կողմից բացահայտված «բանդայի» գործով որպես պարագլուխ կալանավորվել էր Սուրիկ Հակոբյանի որդին՝ Արտյուշ Հակոբյանը։

Մանրամասները «Ժողովուրդի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031