Ակտիվիստ Գոռ Առաքելյանը պատմել է գիշերվա ծեծի մանրամասները
«Մոտ 5 րոպե համատեղ ծեծից հետո ոստիկաններից մեկն ասաց՝ «ապե, լավ ,ականջից արյուն ա գալիս արդեն», որից հետո ինձ միանգամից ոտքերիս խփեցին գետնին տապալելու նպատակով, մինչ խելքս եկավ տեղը ու բարձրացա, ոչ ոք չկար»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է ակտիվիստ Գոռ Առաքելյանը՝ մանրամասնությամբ ներկայացնելով գիշերվա ծեծի մանրամասները:
«Գիշերը ժամը 1-2-ի կողմերն էր, տուն էի գալիս, տեսա՝ սիգարետս վերջացել էր, գնացի սիգարետ առնելու, երբ վերադառնում էի, Հասրաթյան փողոցի մայթեզրից մի փոքր խորք ընկած հատվածում մթության մեջ նկատեցի 3 հոգու, ովքեր ակնհայտորեն ինձ էին սպասում: Երբ անցա նրանց մոտով, նրանցից մեկն ասաց՝ «էսի էտ……….-ը չի՞», արդեն ակնհայտ էր ինձ համար, որ իրենք կոնկրետ «միսիա» ունեն: Երբ գլուխս շրջեցի որ տեսնեմ, թե ում կողմից «պատիվ ունեմ» վիրավորվելու, նրանցից մեկն ասաց՝ «Ինչ ես նայում, արա, այ….», ես էլ պատասխանեցի, որ, տղերք, ձեր հետ խնդիր չունեմ, չեմ էլ ուզում, բայց պետք չի այդքան բանն անել, «ինչքան բանը, այ ակտիվ մասսա», ասաց ստահակներից մեկն, իսկ մյուսը կողքից ասաց՝ «արա սրանց հետ ինչ խոսալ, խոսալս որն ա, դրանք էտքան չկան, սրանց պետքա ա բռնես ու…»…ու սկսեց սեռական բնույթի հայհոյանքներ տալ իմ անձի, ընտանիքի ու ընկերների հասցեին, ինչին ես պատասխանեցի հետեւյալ կերպով՝ «…ով ինչ ասեց ինձ ու իմ ընտանիքին, թող հաշվի իրա հորն ու մորն ա ասել..»: Այդ պահին 4-դ ստահակը, որը գաղտնագողի մոտեցել էր ինձ հետեւի կողմից ու ում մոտենալը չէի նկատել, հարվածեց մեջքիս, կիսաընկած վիճակում փորձեցի պաշտպանվել ու կոչ անել, որ սթափվեն, ինչին ի պատասխան վրա եկան մնացած 3 –ը, ովքեր վեճի էին գնում կոնկրետ եւ սկսեցին խառը հարվածներ տեղալ»,- պատմել է ակտիվիստը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: