Բաժիններ՝

Բացահայտվել է հերթական հանցագործությունը

Նոյեմբերի 30-ին, ժամը 14.00-ին, 51-ամյա մի կին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ոմն Վահրամ իրենց անասնագոմից գողացել է 2 ցլիկ, բջջային հեռախոս և որդու անվամբ հաշվառված 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի գազային ատրճանակ` պատճառելով մոտ 1.000.000 դրամի վնաս:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վահրամը 1988 թ. ծնված Վահրամ Ա.-ն է, որը դեկտեմբերի 3-ին, ժամը 00.30-ին, Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող մի սրճարանից բերման է ենթարկվել բաժին: Նա բացատրություն տվել, որ ինքը գողացել է ոչ թե 2, այլ 1 ցլիկ, որը մորթել և իրացրել է, բջջային հեռախոսը դեն է նետել, իսկ գազային ատրճանակը և մոտը եղած դանակը իրեն բերման ենթարկելու ժամանակ գաղտնի փոխանցել է իր սեղանը սպասարկող մատուցողուհուն:

Նույն օրը Թումանյան փողոցում ծառայություն կատարող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողներին է մոտեցել նշված սրճարանի բարմեն, 1970 թ. ծնված Լևոն Մ.-ն և հայտնել, որ քիչ առաջ սրճարանից բաժին բերման ենթարկված անհայտ քաղաքացին սրճարանի մատուցողուհուն գաղտնի փոխանցել է «Մակարով» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ` 3 փամփուշտով, և ծալովի դանակ, որոնք նա ներկայացրել է բաժին:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ Ոստիկանություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս