![](/banners/BeFunky-design.jpg)
Հրդեհ «Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում
![](https://168.am/wp-content/uploads/2013/01/Hrshej.jpg)
Այսօր, ժամը 20.22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հ. Ներսիսյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող “Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն” ՓԲԸ-ի 2-րդ հարկում:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.34-ին, մարվել՝ 20.35-ին:
Բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի բժիշկների սենյակում այրվել է օդափոխիչ սարքը, մասամբ ջերմահարվել և այրվել են կախովի առաստաղը (15 քմ) և պատուհանի փայտե շրջանակը: