Բաժիններ՝

Պուտինի այցի օրը նախագահականի մոտից հեռացված ընտանիքը տնային կալանքի տակ է (տեսանյութ)

Դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան, նախագահական նստավայրի դիմացի մայթից հեռացված Աշոտ Խուդոյանի ընտանիքն այս պահին տնային կալանքի տակ է: Այս մասին, ըստ epress.am-ի՝ Աշոտ Խուդոյանը հայտնել է նախագահականի դիմաց նստացույց անող քաղաքացի Էմմա Սահակյանին: Խուդոյանների զույգն իրենց 4 մանկահասակ երեխաների հետ վերսկսել էին նստացույցը նոյեմբերի 28-ին։

Սահակյանը կայքին պատմել է, որ Աշոտ Խուդոյանը կարողացել է հեռախոս խնդրել իր տան պատուհանի կողքով անցնողից և զանգահարել իրեն: Ընտանիքի հայրը Սահակյանին ասել է, որ իրենց տան ելումուտն արգելում են հսկող ոստիկանները, երեխաները ևս դպրոց չեն կարողանում գնալ, քանի որ, երբ քաղաքացիական հագուստով 15 անձինք երեկ իրենց հեռացրել են նախագահականի մոտից, Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի մոտ են մնացել իրենց և երեխաների հագուստն ու կոշիկները, որոնք ոստիկանները չեն բերել Էջմիածին:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս